ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՃԱՊՈՆԻԱ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ
Տարիներ առաջ, Ճապոնիա կատարած այցի ժամանակ, մի բան պատմեցին, կապված արքայազն Չարլզի՝ ճապոնիա այցելության հետ: Իբրև թե, ճապոնական աշխարհահռչակ մի ընկերություն իր մասնաճյուղը բացեց Մեծ Բրիտանիայում՝ նրա այցելությունից հետո:
Արքայազն Չարլզի ընկերը, ինչպես գիտենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, ով մոտ օրերս, աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա: Հետևաբար, գուցե մեր նախագահն էլ կարողանա մի համեստ նախաձեռնության հիմք դնել այդ առումով:
Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական արարողությունից հետո, ինչպես տեղեկանում ենք լրահոսից, սպասվում են ՀՀ նախագահի հանդիպումներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկերությունների ղեկավարների, այդ թվում Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ: Բոլորովին էլ պետք չէ մեծ բաների մասին խոսել. արհեստական բանականություն, քվանտային…
Ճապոնացիները բավական նրբանկատ են ու գործնական, նրանք առաջնորդվում են лучше синица в руках, чем журавль в небе սկզբունքով:
Սկզբի համար բավարար կլինի մեր 2-3 ընկերությունների մուտքը ճապոնական որևէ արտադրանքի առաքման շղթա:
Բարի ճանապարհ և արդյունավետ աշխատանք, մեծարգո Նախագահ: