«Էլեգանտ». Լուսինե Թովմասյանի երեկոյան լուքը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն արծաթափայլ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում, որն
ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լոսւինեն կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ վզնոց եւ ականջօղեր։ «Պատրաստ հարսանիքին»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդներևը գնահատել են կերպարն ու դրական խոսքեր գրել․ «Դուք գեղեցիկ եք եւ էլեգանտ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել են Մոսկվայում։ Լուսինեն եթերային զգեստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Լուսինեն արձակել էր ուղիղ հարդարված մազերը, բնական դիմահարդարում էր ընտրել։ «Հաջորդը թռիչքն է»,- մեկնաբանություններում գրել էր Լուսինեն։