Դուբայի օդանավակայանում ինքնաթիռները բախվել են․․․

Էմիրաթների Flydubai էժան ավիաընկերության՝ Դուբայից Բիշքեկ ուղեւորվող ինքնաթիռը հինգշաբթի վաղ առավոտյան թռիչքուղում բախվել է Բահրեյնի Gulf Air ավիաընկերության ինքնաթիռին, ոչ ոք չի տուժել, բայց ուղեւորները ստիպված են եղել ավելի ուշ թռչել այլ չվերթներով, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել են ավիաընկերությունների մամուլի ծառայություններում։

«Flydubai-ի չվերթը Դուբայի միջազգային օդանավակայանից Բիշքեկի միջազգային օդանավակայան վերադարձել է կայանատեղի հուլիսի 22-ին թռիչքուղում ոչ մեծ միջադեպի պատճառով՝ մեր նոր սերնդի Boeing 737-800 ինքնաթիռներից մեկի եւ մեկ այլ ինքնաթիռի մասնակցությամբ։ Ուղեւորները թռել են ավելի ուշ չվերթով։ Flydubai-ը իշխանությունների հետ միասին կհետաքննի միջադեպը»,- նշել է ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչը։

Իր հերթին Gulf Air ավիաընկերությունը՝ Բահրեյնի թագավորության ազգային ավիափոխադրողը, հաստատել է ՌԻԱ «Նովոստի»-ին, որ «Դուբայի միջազգային օդանավակայանում իր ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել գետնին այն բանից հետո, երբ մեկ այլ ինքնաթիռ հարվածել է այդ ինքնաթիռի պոչին»։

(Visited 10 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: