ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՈՒ ԿՐԱԿՈՑ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՈՒ ԿՐԱԿՈՑ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:35-ի սահմաններում, իր բնակության վայրում հնչել են կրակոցներ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների եւ ՀՀ

ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ 2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, հրազենով զինված,

Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի ննջասենյակի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել տուն, արթնացրել ննջասենյակում այդ պահին քնած ամուսիններին, հրազենի սպառնալիքով նրանցից պահանջել գումար եւ ոսկեղեն, ապա հափշտակելով

տանտիրոջ կողմից ներկայացված գումարը՝ հրազենով կրակել է վերջինիս ստորին վերջույթին ու դիմել փախուստի, իսկ 1951 թվականին ծնված տանտերը, մարմնական վնասվածքով, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: