ՄԵՆՔ ՓԱՇԻՆՅԱՆ ԵՆՔ, ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂԸ ՓԱՇԻՆՅԱՆ Ա․ ԵՐԱՍԽԻ ԲՆԱԿԻՉ
Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում[2]։ Մարզկենտրոն Արտաշատ քաղաքից հեռու է 36 կմ դեպի հարավ-արևելք, մայրաքաղաք Երևանից՝ 60 կմ դեպի հարավ և ծովի մակարդակից բարձր է 810 մ։ Ունի 21.3կմ2 տարածք։
Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Բնակավայրով է անցնում Երևանը Իրանի սահմանին կապող միջպետական Մ 2 ավտոմոբիլային ճանապարհը, որով հանդիսանում է Հայաստանի հյուսին ու հարավը կապող հանգույց։ Հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում բնակավայրը
սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Հեյդարաբադ բնակավայրին։ Երասխ գյուղից դեպի արևմուտք է գտնվում հայ-թուրքական շփման գիծը։ Բնակավայրի հյուսիսում է գտնվում Արարատի մարզի Արմաշ և Պարույր Սևակ գյուղերը։