Հրատապ.Նոր Պատերազմ.Պարզ դարձավ թե ում ձեռքի գործն է այս իրավիճակը Սկանդալային բացահայտում.

Հրատապ.Նոր Պատերազմ.Պարզ դարձավ թե ում ձեռքի գործն է այս իրավիճակը Սկանդալային բացահայտում.

Առուշ Առուշանյանը համայնքի ղեկավարների ցանկում գույքի ու եկամուտների հայտարարագիր ներկայացնող ամենահարուստ համայնքապետն է Երևանի քաղաքապետից հետո: Նա Գորիս համայնքը ղեկավարում է 2017թ. սեպտեմբերից:

Առուշ Առուշանյանը 2019թ. տարեկան հայտարարագրում նշել է ոչ միայն զգալի եկամուտներ, այլև պահվող դրամական միջոցներ: Սակայն ուշագրավ է, որ խոշոր չափի դրամական միջոցները Առուշ Առուշանյանը նախընտրում է պահել ոչ թե բանկային հաշիվներում, այլ կանխիկ: Մասնավորապես, նա հայտարարագրել է 240 մլն դրամ, 380 հազար դոլար և 112 հազար եվրո, որոնք կանխիկ է պահում: Իսկ բանկային հաշիվները դատարկ են:

Ինչ վերաբերում է եկամուտներին, Ա. Առուշանյանը հայտարարագրել է 205 մլն 432 հազար դրամ, որից 3 մլն դրամը համայնքապետի աշխատավարձն է, 202 մլն 177 հազար դրամը «Գոր մետալ» ՍՊԸ-ից ստացած փոխառությունը, իսկ 231 հազար դրամը նվեր է ստացել «Ֆարմ-Էլեն» ՍՊԸ-ի համահիմնադիր Արսեն Բազունցից:

«Գոր մետալ» ՍՊԸ-ից համայնապետը ոչ միայն փոխառություն է ստացել, այլև փոխառություն է տվել: Մասնավորապես, 2019թ. սկզբին ընկերությանը հանձնել է 250 մլն դրամ փոխառություն, որն ընթացքում մասնակի մարվել է, և տարեվերջին կազմել է 62 մլն 823 հազար դրամ:

Ինչ վերաբերում է շարժական և անշարժ գույքին, Առուշ Առուշանյանը Գորիս քաղաքում հայտարարագրել է առանձնատուն, արտադրական նշանակության տարածք, երկու հողամաս, որոնցից մեկը նվեր է ստացել 2019թ.-ին:

Պարզվում է համայնքապետի ունեցած միակ ավտոմեքենան 1930թ.-ի արտադրության «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան է, որը գնել է 2016թ.-ին:

Գորիսի համայնքապետի կինը՝ Միլենա Գասպարյանը, 2019թ. հայտարարագրել է 1 մլն 871 հազար դրամ եկամուտ, փոխարենն ունի զգալի դրամական միջոցներ: 2019թ. տարեվերջին բանկային հաշվին ունեցել է 899 հազար դրամ, 2 հազար 217 դոլար և 700 եվրո: Իսկ ունեցած կանխիկ գումարի չափը կազմում է 35 մլն դրամ և 20 հազար դոլար:

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: