Ի՞նչպես է ապրում Բրենդամոլ Հռիփսիմե Հակոբյանը

Բրենդամոլ Հռիփսիմե Հակոբյանը

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը իրենց մեկ ամսական որդու հետ Միացյալ Նահանգներից վերադարձել են Հայաստան: Օրերս էլ երգչուհին կյանքում առաջին անգամ իր ծննդյան տարեդարձը տոնել է մայրիկի կարգավիճակում:):Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը

28-ամյա Հռիփսիմեի խոսքով` ուղիղ կեսգիշերին իրեն առաջինը շնորհավորել է փոքրիկ Լեոն.“Դա արել է իր քաղցր լացով, բայց մայրիկի տոնական գիշերը չփչացնելու համար մեկ րոպե անց կրկին քնել է:): Հետո ծաղիկներ եմ ստացել եւ ջերմ խոսքեր լսել Մարտինից: Նա անակնկալների մեծ սիրահար է եւ ինձ նվերներ անելու համար չի փնտրում առիթներ, իսկ տոնական օրերին առավել ուշադիր է”:

Երգչուհին իր նոր պարտականությունները սիրով է կատարում.“Երեխային խնամելը շատ հաճելի է: Թեեւ հոգնեցուցիչ, բայց երջանկացնող զբաղմունք է»,-ասել է նա եւ հավելել, որ երաժշտական ասպարեզում դադարի մասին չի էլ մտածում.«Լեոն ոչ միայն չի խանգարում, այլեւ աշխատանքում իմ նոր մուսան է: Հղիությանս

ընթացքում 7 ամիս տարբեր երկրներում համերգներ եմ տվել, նոր տեսահոլովակ նկարահանել, հիմա էլ նույն ակտիվությամբ շարունակում եմ աշխատել»: Պետք է միշտ առողջ լինել, որպեսզի կարողանաս վայելել: Կարծում եմ` աղջիկները ծնվում են մայրանալու առաքելությամբ: Երբ մայր ես, ամենակարող ես եւ ունես գերբնական ուժ»:

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: