Երասխ համայնքի ղեկավարը վիրավորվել է հակառակորդի կրակոցից

Երասխ համայնքի ղեկավարը վիրավորվել է հակառակորդի կրակոցից

Քիչ առաջ Արարատ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս ուսի մասում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում՝ հակառակորդի դիրքերից արձակած կրակոցից: Այս պահին նրան տեղափոխում են Երևան, Աստղիկ բժշկական կենտրոն։

News.am-ի հետ զրույցում «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը հայտնել է, որ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել թևի շրջանում։

Հարցին՝ արդյոք Օղիկյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից, ԲԿ տնօրենն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել. «Խառը կրակոցներ են հնչել, ինքն էլ այդ ժամանակ եղել է բլինդաժում»։

Արայիկ Սարդարյանն ասաց, որ Օղիկյանը հիվանդանոց է տեղափոխվել մոտ մեկ ժամ առաջ։

ԲԿ տնօրենը նշեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: