ՍԱՐՍԱՓԵԼԻ ՎԹԱՐԻՑ ՄԱՀԱՑԱԾԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏՅԱՆՆ ԷՐ

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՎԹԱՐԻՑ ՄԱՀԱՑԱԾԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏՅԱՆՆ ԷՐ

Կհիշեք, օրեր առաջ Արմավիր-Երևան ճանապարհին սարսափելի վթար էր եղել. ոստիկանական մեքենան բախվել էր Տոյոտային և արդյունքում 2 ոստիկան և Տոյոտայի վարորդը տեղում մահացել էին։ Քննչական կոմիտեն գրել էր, որ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան կորցնելով

կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Տոյոտային։ Ականատեսներն ասում էին, որ ոստիկանական մեքենայի սպիդոմետրի սլաքը 170-ի վրա է կանգնած եղել… Տոյոտայի ղեկին 20-ամյա Սամվել Ավետյանն է եղել, ով նոր էր զորացրվել բանակից, պատերազմի օրերին Մարտակերտի դիրքերն էր

պաշտպանում, անցել էր այդ ողջ արհավիրքի միջով ու ողջ մնացել։ Մեքենան էլ զորացրվելուց գնել էին հարազատները, որպեսզի տաքսի վարեր, փող հավաքեր, որ ամուսնանար… Չգիտեմ, թե նման անձրևոտ եղանակին ուր էին այդպես արագ շտապում ոստիկանները, բայց այդ արագությունը 3 կյանք արժեցավ, որից մեկը՝ պատերազմի օրերին հրաշքով փրկված…

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

(Visited 10 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: