Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են հնչել
Հուլիսի 17-ին՝ ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
«Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
(Visited 10 times, 1 visits today)