Սև կետերից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Դեմքի սև կետերից ազատվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է սպիտակ կավը (կաոլին), որը փոշու տեսքով կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Խառնել փոշին ջրի հետ բավականաչափ խիտ զանգված ստանալու համար և քսել խնդրահարույց տարածքներին խուսափելով աչքերի և շրթունքների շուրջ տարածությունից: Լվանալ 15 րոպե հետո:
Մեկ այլ հեշտ միջոց է 20 րոպե մաշկի վրա մածուն քսել: Բաղադրության մեջ պարունակվող թթուների շնորհիվ այն ի վիճակի է լուծարել ճարպը վերացնելով սեւ կետերը: Այս դիմակը հատկապես արդյունավետ է, եթե ունեք յուղոտ կամ համակցված մաշկ:
Միշտ ձեռքի տակ կարող եք նաև օգտագործել սովորական սոդա: Սոդա լցնել տաք ջրի մեջ և արդյունքում ստացվածը քսել դեմքին 10 րոպե: Խորհուրդ է տրվում այս դիմակն անել շաբաթը երկու անգամ մեկ ամիս: