Թեյագուշակություն
Համաձայնեք, որ առօրյա հոգսերից ու տագնապներից հետո հաճելի է անուշահոտ թեյ եփել և երկար ժամանակ վայելել նրա համը՝ հանգստանալով ու խորհելով: Իսկ եթե համակցեք հաճելին օգտակարի հետ: Թեյ խմելը գումարած գուշակությունը, ինչ վատ է որ: Ե՛վ ծարավն է հագեցած, և՛ ապագայի գաղտնիքը բացահայտված:
Թեյի կախարդական հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Աստվածային ծառի տերևները պատահաբար ընկնում են եռացող ջրի մեջ և… եռացող գոլորշու անուշահոտը այնքան գայթակղիչ է լինում, որ հնագույն կայսրերից մեկը չի կարողանում դիմանալ և անում է առաջին կումը: Եփուկի համը նույնքան է գերում նրան, որքան սուր հոտը: Շուտով թեյը վերածվում է չինական ազգային, սիրված խմիչքի, իսկ որոշ ժամանակ անց շահում է նաև մնացած աշխարհի համակրանքը:
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹԱՍ
Ցավոք, թեյը ճանաչում է գտել միայն որպես ամենահամեղ ու ամենաօգտակար խմիչք: Իսկ ահա թեյով գուշակությունն արդեն արտակարգ երևույթ է: Միաժամանակ այն առանձնանում է իր պարզությամբ: Նշանակություն չունի թեյի տեսակը, այն կարող է լինել և՛ սև, և՛ կանաչ, և՛ մրգային: Գլխավորը կավից հատուկ բաժակ (առանց բռինչի) և թաս ձեռք բերելն է, որը կարելի է գործածել միայն կախարդության նպատակով:
Գուշակության նպատակով նախատեսված բաժակի անհրաժեշտ «հատկանիշներն են». դրա ներսում մի եզրակից մյուսը՝ հատակով պետք է գիծ անցնի (որն, ասես, թասը բաժանում է երկու մասի), իսկ եզրագիծը պետք է ոսկե լինի: Եթե չեք կարողացել նման գծով թաս գտնել, կարող եք նկարել ինքներդ՝ ստամոքսի համար անվնաս ներկով: Ծայրահեղ դեպքում կարող եք սովորական բաժակ կիրառել: Սահմանի ֆունկցիան կարող է կատարել բռնակը:
ԿԱԽԱՐԴՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Գուշակության համար թեյը յուրահատուկ ձևով պետք է եփել: Լցրեք այն թասի վրա (երկու թեյի գդալը բավական է) և թասը մեկ քառորդով լցրեք եռացող ջրով, ապա ափսեով ծածկեք: Հինգ րոպե անց ջուրը լցրեք մինչև վերջ և թողեք, որ թեյը դուրս տա (կափարիչի տակ): Միայն այս դեպքում թեյը կլինի նախ և առաջ համեղ,
և երկրորդը՝ կախարդությանը հարմար: Ընկերական խորհուրդ. սկզբում ավելի լավ է օգտագործել մանր տերևավոր թեյ՝ մանր թեյատերևները մնում են թասի պատերին և ավելի հստակ պատկերներ են ձևավորվում: Ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելով՝ կարող եք կախարդության համար գործածել նաև խոշոր տերևներ:
Այս գուշակությունը մյուսներից տարբերվում է նրանով, որ հուզող հարցի շուրջ մտավոր կենտրոնացում պետք չէ: Դուք ուղղակի վայելում եք հաճելի համը՝ ամբողջովին թուլանալով, դիտելով թեյի գոլորշին և մոռանալով առօրյա հոգսերը:
Տեսադաշտից հեռացրեք ժամացույցը, որպեսզի ոչինչ չհիշեցնի վաղանցուկ ժամանակի մասին:
Թեյը խմեք առանց շտապելու՝ փոքր կումերով: Վերջին կումից հետո թասը շրջեք ափսեի վրա (աջ ձեռքով, աջից ձախ կողմը): Մոգական թասը նախնական դիրք է վերադարձվում աջ ձեռքով, ոչ մի դեպքում թասը մի պտտեք մատների մեջ: Սա շատ կարևոր է նկարների ճիշտ մեկնաբանության համար: Չէ՞ որ թասի ներսի գիծը
ժամանակի սահմանն է: Դրանից աջ զետեղված թեյատերևներից խորհրդանիշները ձեր ապագայինն են երաբերվում, ձախ
կողմինը՝ անցյալին: Ինչքան նախշերը մոտ են գծին, այնքան ավելի շուտ տեղի կունենա իրադարձությունը: Եթե դրանք կուտակվել են գծի մոտ, ապա դա նշանակում է, որ իրադարձությունները կծավալվեն ձեր տանը: Եթե
գծից հեռու են, ապա այլ վայրում, ավելի հավանական է պետական հաստատությունում: Թասի ամենավերևում (ոսկե եզրագծի տակ) գտնվող թեյի տերևները բարի լուրերի խորհրդանիշն են, իսկ հատակին մնացածինը տխուր լուրերի:
ԹԵՅԻ ՆԱԽՇ
Գուշակողը միշտ պետք է հիշի, որ խորհրդանիշները առանձին-առանձին չեն մեկնաբանվում: Դրանք պետք է նախշ կազմեն, այնպես ինչպես խճանկարի մասերը, որոնք միասին ընդհանուր նկար են կազմում: Եվ, իհարկե, առանց հարուստ երևակայության ոչնչի չեք հասնի:
Եվ այսպես. ապագայի ինչ «ուրվականներ» կարող են ծնվել և ինչ կա այդ խորհրդանիշների ետևում: Ահա մի քանի օրինակ: