Այլևս մեր երկրի հերոսը չի կարող լինել մի մարդ , ով պարզապես…Երգահան Քրիստ Մանարյանի ջախջախիչ գրառումը
Դրամատուրգ, Երգահան, սցենարիստ Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Էս պետության հերոսն այլևս չի կարող լինել մի մարդ, ով պարզապես շատ հարուստ է և սեփական բիզնեսը Հայաստանում հիմնելիս մեզ դրանով ՙխաթր՚ է անում։ Էս պետության հերոսն այլևս
չի կարող լինել մեկն, ով իր անձնական բանակով շրջապատված է գնում ուտել-խմելու և կարմիրի տակ չկանգնելով՝ հшյ հոյում է ոստիկանին։ Այլևս չի կարող լինել նա, ով միկրոֆոնը ձեռքին իր երգով և պարով սպասարկում է վերնախավի զվարճաքները,որին կարելի է հար կադրել երգել սեղանին կանգնած կամ կիսшմե րկ վիճակում։ Էս երկրի հերոսն այլևս
նա չի, ով թիվիներից շատ է երևում մռայլ-չգնահատված հայացքով և խալաստոյ զեն քից բազմաթիվ անգամ կր шկ արձակում սրա-նրա վրա, ՙարդարության ասպետի՚ձևով։ Էս երկրի հերոսը նա չի, ով մրցասպարեզի մեջ մեր դրոշը մեջքին գցած, հաղթանակած բարձրացնում է ձեռքը, բայց հետո մի շնորհավորանքով իրեն հանում է մեր դրոշի տակից և
կանգնում շատ որոշակի դրոշակի ներքո։ Էս երկրի հերոսը չի կարող լինել մեկը, ով ժամանակին եղել է հերոս, բայց ժամանակի հետ եղել է համաժողովրդական արգահատանքի խորհրդանիշը։
Հաստատ արդեն նա չի, ով տուշոնկան փաթաթել է զինվորին նկարող երեխաների երազներով և կուլ ա տվել ար ջերի հետ համատեղ։ Էս երկրի հերոսն էն անհայտ հերոսը չի, ով նախկին բարձրաստիճան պաշտոնյային հասցնում է ինքնաս պшնության, քանի որ ՚կան
հարցեր, որ մեր խելքի բանը չեն՚… Էս պետության հերոսը ոչ ես եմ, ոչ դու ես, ոչ էլ նա…էս պետության հերոսը պարզ, սովորական, գլուխը կախ, մրջյունի պես բանող անձն ա, ում տղան կանգնել է առաջնագծում և ով եթե չլինի՝ ընդհանրապես ոչ պետությունը կլինի, ոչ էլ երեկվա, էսօրվա և վաղվա բոլոր հերոսները։