ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԹԱՔՈՒՆ ԵՆ ՆԿԱՐԵԼ

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԹԱՔՈՒՆ ԵՆ ՆԿԱՐԵԼ

Համացանցում մի քանի օր առաջ տարածվեց ՊՆ նախկին ներկայացուցիչ, նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի լուսանկարը՝ անվասայլակին գամված։ Ըստ տարածված տեղեկատվության, լուսանկարն արվել է Ֆրանկֆուրտի օդանավակայանում։ Թե ինչու է Հովհաննիսյանն անվասայլակով, ինչ է պատահել նրան, երբ է

արվել լուսանկարը, հայտնի չէ։ Լուսանկարի վերաբերյալ համացանցում տարատեսակ մեկնաբանություններ եղան։ Մի մասը չարախնդում է, թե սա «Աստծո պատիժն է»՝ 44 օր ազգին խաբելու եւ մոլորեցնելու համար, մի մասը կարեկցում է, մի մասը՝ ցավում Արծրունի համար եւ առողջություն մաղթում, մի մասն էլ համարում է, որ սա հերթական կեղծիքն ու խաբեությունն է՝ սուտ ասողն ամեն ինչում սուտ կասի։

Մենք կապ հաստատեցինք Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ Ֆեյսբուքով գրելով նրան եւ հետաքրքրվելով նրա առողջությամբ ու լուսանկարի պատմությամբ։ Արծրունը նախ ասաց, որ արդեն լավ է զգում իրեն, այս պահին Հայաստանում է, հետո ներողություն խնդրեց՝ ասելով, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել․ «Հայաստանում եմ, վերականգնվում եմ, այսքանը, կներես»։

Խնդրեցինք, ամեն դեպքում, մի քանի հարցի պատասխանել՝ հասկանալու համար, թե ինչ է պատահել իրեն, ինչ խնդիրներ ունի, որտեղ է արվել լուսանկարը եւ այլն։ Տարածված լուսանկարի մասին չցանկացավ խոսել, ասաց՝ տեսել է, բայց չգիտի, թե որտեղ են արել․ «Թաքուն նկարում են, եսի՞մ»։ Ապա նշեց, որ վիրահատության է

ենթարկվել։ Ի՞նչ վիրահատություն է՝ ողնաշարի՞, ոտքի՞։ «Մի քանի վիրահատություն եմ տարել՝ մայիսից մինչեւ հուլիս։ Հիմա արդեն լավի եմ գնում»,- ասաց նա՝ նշելով, որ վիրահատությունները ե՛ւ Հայաստանում են արվել, ե՛ւ Հայաստանից դուրս։ Իր անձի եւ տարածված լուսանկարի շուրջ արված մեկնաբանություններին, սակայն,

չցանկացավ անդրադառնալ․ «Կներես, այսքանը, չեմ հետեւում, չեմ անդրադառնա»։ Հարցրինք նաեւ՝ ոտքի վրա՞ է, կկազդուրվի՞ լիարժեք։ «Կարծում եմ՝ այո։ Արդեն քայլում եմ»,- եղավ պատասխանը։

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: