Աշխարհի ամենալավ հարսի հետ. Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել հնդիկ սկեսուրի և սկեսրայրի հետ

Աշխարհի ամենալավ հարսի հետ. Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել հնդիկ սկեսուրի և սկեսրայրի հետ

«Դոմինո» սիթքոմի դերասանուհի Սիլվի Բարկովան այս ամիս ամուսնացել է: Նրա ընտրյալն ազգությամբ հնդիկ գործարար եւ պրոդյուսեր է, որի հետ էլ այսուհետեւ կապրի Մումբայում:

«Ծանոթացել ենք անցած տարի՝ իմ տարեդարձին: Առաջին հայացքից իր մոտ է զգացմունք առաջացել եւ մեծ հետաքրքրություն իմ անձի հանդեպ: Մեր հարաբերություններին մայրս սկզբում լուրջ չէր վերաբերվում: Ինձ էլ հորդորում էր զգույշ լինել զգացմունքներիս հարցում, չխորացնել, որ պատրաստ լինեմ յուրաքանչյուր վերջաբանի»,-BRAVO.am-ին ասել է Սիլվին:
փոխություններ հաստատ կլինեն:

Նա պատմել է, որ հարսանիքն ամբողջությամբ հնդկական ավանդույթների համաձայն է անցել, ուղղակի որոշ բաներ կրճատված են եղել` իր՝ քրիստոնյա լինելու պատճառով: Պսակադրության արարողությանը Սիլվին կրել է հարսանեկան սարի, իսկ խնջույքին `մեկ այլ ոճի հարսանեկան զգեստ`լեհենգա:

«Դեռ վաղ է Մումբայի եւ Երեւանի կյանքը համեմատել, սակայն կարծում եմ՝ այստեղ ավելի աշխույժ է: Օտարություն չեմ զգում: Միայն ուտելիքներին եմ դժվարությամբ հարմարվում. շատ կծու են եւ ինձ համար դեռ ոչ այնքան համեղ: Կամաց-կամաց կսովորեմ հնդկական համերին»,-նշել է դերասանուհին:Սիլվի Բարկովան՝ ամուսնու հետ

Ինչ վերաբերում է կարիերային եւ հետագա անելիքներին, Սիլվին ասել է, որ դեռ պարզ չէ, բայց փոփոխություններ հաստատ կլինեն:

(Visited 18 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: