Ընտրեք թռչունը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, և նոր փաստեր իմացեք ձեր բնավորության մասին
Marketium.ru-ն գրում է, որ պարզ թեստերն օգնում են ավելին իմանալ ինքներս մեր մասին։ Ընտրեք լուսանկարում պատկերված թռչուններից մեկը և իմացեք, թե ինչ է վկայում ընտրությունը ձեր մասին։
Աղավնի։ Բարձր ինտելեկտ ունեն, բայց պասիվ են շփման մեջ։ Խաղաղասեր և բարի թռչուն է։
Դրական գծեր
համբերատարություն
առատաձեռնություն
հուսալիություն
ինտրավերտություն
ռիսկից խուսափելու հակում
ազնվություն
թեթև բնավորություն
բարեկրթություն։
Բացասական հատկություններ
թուլամորթություն
կանխատեսելիություն
հեշտ հավատալու հակվածություն
կախվածություն այլ մարդկանցից։
Բու։ Առանձնանում է բարձր ինտելեկտով, բայց քիչ է շփվում։ Հետևողական է։
Դրական հատկություններ
ինտրավերտություն
հանգստություն
ուշադրություն
լավ հիշողություն
հաստատունություն
վճռականություն
զգուշավորություն
ուշադրություն մանրուքների նկատմամբ
հետաքրքրասիրություն։
Բացասական հատկություններ
կասկածամտություն
եսակենտրոնություն
վրեժխնդրություն
անհեռատեսություն։
Սիրամարգ։ Ինտելեկտուալ բարձր կարողություններ ունեն, շփվող են։
Դրական հատկություններ
շատախոսություն
բացություն
էներգիա
զգացմունքայնություն
խարիզմ
էնտուզիազմ
նախաձեռնողականություն
մրցունակություն։
Բացասական հատկություններ
անուշադրություն
չափազանց շատ զգացմունքայնություն
եսակենտրոնություն
վերահսկողության հակում
գերակշռում
իշխանասիրություն։
Արծիվ։ Առանձնանում են տրամաբանական մտածողությամբ, ինչը համադրվում է ակտիվ շփվելու կարողության հետ։ Համարձակ, վճռական թռչուն է։
Դրական հատկություններ
խարիզմ
ազնվություն
նախաձեռնողականություն
անկախություն
ագրեսիվություն
լավ մոտիվացիա
անվախություն։
Բացասական հատկություններ
շիտակություն
ինքնասիրահարվածություն
սեր վեճերի նկատմամբ
անհամբերություն
կամակորություն։