ՈՒՄ Է ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԱՐԵՒԱՅՐՈՒՔԸ․ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ՄԱՇԿԱԲԱՆԸ 

ՈՒՄ Է ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԱՐԵՒԱՅՐՈՒՔԸ․ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ՄԱՇԿԱԲԱՆԸ 

Բժիշկ-մաշկաբան Տատյանա Եգորովան հայտարարել է, «Аргументы и факты»-ի հետ զրույցում, որ ամառային հանգիստը լողափին բոլորի համար չէ, որ օգտակար է եւ կան հակացուցումներ՝ որոշ խրոնիկ հիվանդություններով պայմանավորված։ Սրանով հանդերձ, ծովում լողանալը թույլատրելի է բոլորին՝ անկախ այն բանից, թե մարդն ինչ հիվանդություն ունի։ Ավելին, դա բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։

«Արեւայրուքը հակացուցված է օնկոլոգիական հիվանդություններ ունեցողներին, եթե հիվանդությունը գտնվում է սրացման փուլում։ Արեւը իրավիճակը միայն կբարդացնի։ Այստեղ ընդհանրապես պետք է օրգանիզմի ինդիվիդուալ առանձնահատկությունները հաշվի առնել։ Եթե օնկոլոգիական հիվանդությունը

հաղթահարվել է, ու անցել է ավելի քան հինգ տարի եւ մաշկային ուռուցքաբանները եւ մյուս օնկոլոգները թույլատրել են, ապա կարելի է արեւայրուք, բայց նախնական խորհրդակցությունից հետո մասնագետ բժիշկների հետ։ Սակայն պետք է պահպանել ծայրահեղ զգուշավորություն»,- ասել է Եգորովան։

Մասնագետը հավելել է, որ ուրլամանուշակագույն ճառագայթները կարող են ուռուցքներ առաջացնել եւ սրացնել բոլոր պրոցեսները։ Նա նաեւ նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել խալերին, որոնց մի մասը կարող են լինել վտանգավոր։ Մասնագետը նշել է, որ արեւայրուքից պետք է խուսափեն սուր ռեպիրատորային հիվանդություններ, աուտոիմունային պաթոլոգիաներ ունեցողները։

(Visited 10 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: