ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՃԱՌԱԳԱՅԹԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ…

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՃԱՌԱԳԱՅԹԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ…

Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են ճառագայթաբանական ուսումնասիրություններ անցկացնել 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում։

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի կառավարությունում իր աղբյուրին, գրել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ճառագայթաբանական (ռադիոլոգիական) ուսումնասիրություններ կանցկացնեն «Ադրբեջանի ազատագրված տարածքներում»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախատեսվում է ճառագայթաչափական (ռադիոմետրիկ) ուսումնասիրություններ անցկացնել «բռնազավթումից ազատագրված Ադրբեջանի հողերում»:

«Թրենդի» զրուցակիցը մանրամասնել է, որ «տարածքները, որտեղ ռադիոմետրիկ և ռադիոլոգիական հետազոտություններ են իրականացվելու, որոշելու է ադրբեջանական կողմը»:

«Ճառագայթաչափական ու ճառագայթաբանական ուսումնասիրությունները կիրականացնեն Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Թուրքիայի էներգիայի, միջուկային էներգիայի և

հանքային ռեսուրսների գործակալությունը, ինչպես նաև էներգետիկայի նախարարությանը կից լեռնահանքային, հետազոտական ​​և հետախուզական գլխավոր վարչությունը», — եզրափակել է ադրբեջանական լրատվամիջոցը:

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: