Հենց նոր էին խմբով եկել, ասացին՝ վաղվանից այստեղ չերևաք

Ի՞նչ է, մենք պիտի տուժվե՞նք, իհարկե ոչ, մենք տուժվող մարդիկ չենք, մենք երեք անգամ պատերազմ տեսած մարդիկ ենք։ Սակայն մենք այլ աշխատանք չունենք, սա է մեր աշխատանքը, արդեն մեծ ենք, ուրիշ հնարավորություններ էլ չունենք։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Տիգրան Մեծի կանգառներից մեկի

առևտրականներից Ալլա Դավթյանը, որի պնդմամբ՝ արդեն 30 տարի նույն տեղում մի քանի հոգով առևտրով են զբաղվում, սակայն երեկ քաղաքապետարանից եկել են, ասել՝ վաղը վերջին օրն է, պիտի հեռանաք։ Ըստ առևտրականների՝ կանգառի դիմաց առեւտրի փոքրիկ կետեր են բացվելու օրերս, բայց նրանց զգուշացրել են՝

դուք դրանց հետ կապ չունեք, այդտեղ դուք տեղ չեք ունենալու, պարզապես պիտի թողնեք ու գնաք։

«Հենց նոր էին խմբով եկել, ասացին՝ վաղվանից այստեղ չերևաք, բայց իհարկե կերևանք, դեռ մի բան էլ ավել։ Լավ, ի՞նչ են էս ժողովրդից ուզում, բա մեղք չենք մենք, հերիք է արդեն։ Իհարկե, չեմ գնալու, չեմ գնալու ու վերջ, բա իմ հացի խնդիրը ո՞վ լուծի։ Վաղը կտեսնենք ինչ կլինի, թող ով ուզում է գա, ես չեմ գնալու վերջ»,- ասաց նա։

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: