Ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Հուլիս 07,2021 00:28 105 Վերին Շորժա գյուղի մոտ
ադրբեջանական զինված ուժերի երեկվա կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների
հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են,
որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները: Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև
հողագործությամբ: Կարդացեք նաև Ռոբերտ Հայրապետյան. «Ծառայամիտ իրավապահները միտումնավոր մոռացության են տվել մարզպետների կողմից տրվող դրամական օգնությունների որոշումները, որպեսզի ստիպված չլինեն ընկնել իրենց փորած փոսի մեջ» Ադրբեջանական զինծառայողները Խնածախում հովվի
անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, Տեղ գյուղում նրանց սպառնալիքների պատճառով բնակիչները չեն կարողացել հավաքել ցորենը. Թաթոյան Ադրբեջանից հերքում են, որ կրակ են բացել հայկական ուժերի ուղղությամբ Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչները
նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ: Ըստ պարզված տվյալների՝
ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են
սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում: Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար: Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ
(կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ: 2021թ. հուլիսի 5-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի
ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից,
անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները
նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Ադրբեջանական կրակոցների փաստը այսօր նաև պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող:
Հրապարակումներ են եղել նաև լրատվամիջոցներում: Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Հուլիս 07,2021 00:28 Share Tweet ԲԱԺԻՆՆԵՐ՝ Երեվանից դուրս ԽՈՐԱԳՐԵՐ՝ Արման Թաթոյան, Գեղարքունիքի մարզ, Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպան, Սյունիքի մարզ, Վերին Շորժա Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: