․․․ուզում ես քիչ ունենալ, որ քիչ էլ կորցնես, որովհետև ձեռքիցդ տանողը հենց ինքն է` ժամանակը…

Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ ամենաանկեղծ սերը փոքր ժամանակ էր, երբ հարցին, թե ինչքան ես սիրում, որպես պատասխան ձեռքերդ բացում էիր հորիզոնական` հնարավորինս շատ…
Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ խնջույքների ժամանակ միայն սկզբի բարեմաղթանքներն էին անկեղծ, ի սրտե, իսկ մնացածը ուղղակի պատրվակ էին լցվելիք բաժակների համար..

Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ 18-ի մեջ ոչ մի կարևորություն չկա. ուղղակի գայթակղվել էիր ոմանց խոսքերից, թե 18-ը կարևոր տարիք է…
Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ երջանկությունը ճոխության մեջ չէ. բավական է ունենալ քեզ սիրող, հավատարիմ ընկերներ, ովքեր կտխրեն քո բացակայությունից, և ընտանիք, որտեղ անհանգստանում են քեզ համար ու միշտ սպասում են…

Տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ ամենասուտը « երբեք »-ն է ու « միշտ »-ը. ու օրերը` համեմված երջանիկ վայրկյաններով, որոնք թվում էին` մնայուն են լինելու, հիշողությունից անջնջելի, արժեզրկվում, դառնում են իզուր վատնած…

Տարիքի հետ սկսում ես հասկանալ ու չհասկանալ… ուզում ես քիչ ունենալ, որ քիչ էլ կորցնես, որովհետև ձեռքիցդ տանողը հենց ինքն է` ժամանակը…

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: