ՄՈՐ խորհուրդը ամուսնացած որդուն.

ՄՈՐ խորհուրդը ամուսնացած որդուն.
Որդի՜ս, հիշի՛ր․․
Մի՛ սպասիր, որ կինդ քեզ հետ կվարվի այնպես, ինչպես ես: Դա երբեք չի պատահի, որովհետև նա չէ քեզ ծնել:
Երբեք մի՛ ասա կնոջդ. «Իսկ ՄԱՅՐՍ այսպես էր անում»:

Հավիտյան մոռացի՛ր «ՄԱՅՐԻԿՍ ավելի համով էր պատրաստում» արտահայտությունը:
Չբողոքե՛ս կնոջիցդ, քանի որ ինքդ ես ընտրել:
Մի՜շտ գովի՛ր կնոջդ պատրաստած կերակուրը: Երբե՜ք չպատմե՛ս կնոջդ հայրիկիդ հետ անցած վեճերի մասին: Դա շատ վաղուց էր, և ոչ մեկի գործը չէ:

Շաբաթը մեկ այցելեք ինձ: Դա շատ կարևոր է և ճանապարհին մի քանի շոկոլադ կամ հյութ վերցրեք …
Հիշի՛ր՝ ԿՅԱՆՔԻԴ ԳԼԽԱՎՈՐ ԿԻՆԸ ՔՈ ԿԻՆՆ Է:
Եթե ​​կինդ հարցնի, թե արդյոք այս զգեստը չի դարձնում նրան գեր, միշտ պատասխանիր. «Ի՞նչ ես ասում, ընդհակառակը, ինձ թվում է, որ ավելի ես նիհարել»:

Եթե ​ կինդ քեզանից ինչ-որ գլոբալ բան է խնդրում (նորոգում, փոշեկուլ և այլն), միշտ երրորդ անգամից համաձայնվիր: Առաջին անգամ կինը պարզապես բարձրաձայն է մտածում, երկրորդ անգամ `բարձրաձայն մտածում է և կրկնում՝ դա իրեն պե՞տք է, թե՞ ոչ։ Եթե դա ասում է երրորդ անգամ, ապա դա անկասկած անհրաժեշտ է: Համաձայնվի՛ր երրորդ անգամ:

Երբեք չքննադատես կնոջդ ծնողներին: Հիշի՛ր՝ նրանք ծնել են ՔՈ ԸՆՏՐԱԾ ԿՆՈՋԸ:
Միշտ կարդացե՛ք գրքեր:
Անցկացրու 6 օրը ընտանիքիդ հետ, իսկ մեկը՝ ընկերներիդ: Սա անհրաժեշտ է մտքի խաղաղության համար:
Երբեք դատարկաձեռն չայցելես, դա անհարգալից վերաբերմունք է:

Միշտ շնորհավորի՛ր կնոջդ բոլոր տոների առթիվ, դա կարևոր է կանանց համար:
Տան դուռը բացելիս՝ ժպտա:
Հիշի՛ր, որ կնոջդ ու երեխաներիդ համար ԴՈՒ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՄԵՏՐ ԵՍ:

(Visited 22 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: