Ինչպես ազատվել պեպեններից, կա լուծում
Շատ երիտասարդ կանայք պատրաստ են փոխել իրենց տեսքը հանուն համընդհանուր հաստատման, չհասկանալով, որ նրանք գեղեցիկ են հենց իրենց անհատականությամբ …
Այս աղջիկը գնաց Ալյասկա, որ այլևս իրեն ոչ ոք չտեսնի, քանի որ շատ էր կաշկանդվում իր պեպեններից, որտեղ նա որոշ անցկացրեց 6 ամիս:
Արևի բացակայության հետեւանքով մարմնում առաջացել է վիտամին D- ի պակաս, ինչի հետևանքով անհետացան իր պեպենները.
Պեպեններից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս՝
1. կաթի մեջ սեւ հաց փշրել, մի քանի ժամ թողնել, այնուհետ քսել պեպեններին։
2. Սոխը մաքրել, լվանալ, ճզմել, թանզիֆով հյութը քամել եւ քսել պեպեններին։
3. Վարունգի հյութը քամել եւ օրը 2-3 անգամ քսել դրանց վրա։
4. Մաղադանոսը կտրատել, վրան եռացրած ջուր լցնել, 20–30 րոպեից քամել եւ օրը 2-3 անգամ քսել պեպենապատ տեղերին, կամ պարզապես մաղադանոսի հյութը քսել համապատասխան վայրերին:
5. Հացի կվասը քսելով պեպեններին՝ կազատվեք դրանցից։
6. 2 գդալ խատուտիկը 15 րոպե եփել 300 միլիլիտր ջրում, օրը երկու անգամ քսել պեպեններին։
7. Թթու կիտրոնը կազատի ձեզ պեպեններից, եթե այն քսեք դրանց վրա։
8. Ամեն երեկո դրանց վրա մածուն քսել, 20-25 րոպեից սառը ջրով լվացվել։ Ժողովրդական այս միջոցը ոչ միայն վերացնում է պեպենները, այլեւ սպիտակեցնում եւ փափկեցնում է մաշկը։
9. 2 թեյի գդալ քացախին ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, նույնքան ջուր։ Պեպենների վրա քսել այդ խառնուրդը, եւ եթե քոր չգա, թողնել ամբողջ գիշեր։ Այս միջոցը խորհուրդ է տրվում հատկապես ճարպոտ մաշկ ունեցողներին։
10. 1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդին ավելացնել 2 թեյի գդալ գլիցերին, 2 թեյի գդալ սպիրտ, 2 ճաշի գդալ ջուր։ Ստացված խառնուրդն օրը մի քանի անգամ քսել պեպենածածկ հատվածներին։ Այս միջոցը կիրառելիս պետք է խուսափել հոնքերին, թարթիչներին եւ մազերին քսելուց, քանի որ դրանք կարող են գունաթափվել։
11. Ձվի սպիտակուցի եւ կիտրոնի խառնուրդից կամ էլ սպիտակուցից եւ ջրածնի պերօքսիդի խառնուրդից ստացված քսուքը ձեզ կազատի պեպեններից՝ թարմացնելով եւ սպիտակեցնելով մաշկը։