Ամեն ինչ կախված է Հայաստանից․․․

Ադրբեջանն ու ռուսաստանը հայտնվել են ծուղակում․ Ամեն ինչ կախված է Հայաստանից

«Մենք Հուսով ենք, որ տարածաշրջանային վերափոխման այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մնա անցյալում, այլ այն կլինի ապագայի մասը: Իր փորձի և ինստիտուցիոնալ հիշողության շնորհիվ խումբը կարող է էական դեր ունենալ առաջիկա տարիներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատման գործում», գրել է Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Խաղաղության և համագործակցության փոխարեն ռևանշի զմի փորձերը կարող են վերածվել նոր աղե տի ու ող բերգության», – այսպես եզրափակում է Հիքմեթ Հաջիևը: Ի՞նչ ռևանշի զմի վերաբերյալ է ասում Հաջիևը: Արդյոք նա նկատի ունի ռազմական ռեւանշը, նկատի ունենալով, որ ՌԴ-ն Թուրքիայի հետ միասին Ակնայում «հուսալիորեն» զսպում են Հայաստանի ցանկացած նախաձեռնություն:

Գուցե խոսքը քաղաքական «ռևանշի զմի՞» մասին է, այսինքն ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի կարգավիճակի քննարկման մասին Հայաստանի հավանական պահանջին: Այս պահանջը չեզոքացնում է Ռուսաստանն, որը նախագահի մակարդակով Արցախը անվանեց «Ադրբեջանի տարածք», քանզի «Հայաստանը չի ճանաչել Արցախը»:

Բացի այդ, ինչպես ասում են փորձագետները, ՌԴ-ն ՀՀ-ին ար գելում է դիմել ՄԱԿ-ի Անվտ անգության խորհուրդ: Իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը ասել է, որ գործընթացը չպիտի «արթնացնել», իսկ կարգավիճակի հարցը կարող է քն նարկվել «փախստականների» վերադարձից ու «համատեղ կյանքից» հետո:

Սակայն ԱՄՆ-ը ու Ֆրանսիան խոսում են «ռեւանշ ի», այսինքն`քաղաքական կարգավորման ու Արցախի կարգավիճակի քննարկման վերաբերյալ` Ալիևին ընտրության առաջ դնելով. Եթե խաղաղություն ես ուզում, ճանաչիր Արցախը: Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները բանաձևեր են ընդունել Արցախը ճանաչելու ու 1994թվականի սահմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Պուտինին, երևի խոսել են Մինսկի խմբի մասին: «ՌԴ-ի նախագահը ուշադրություն հրավիրեց ռազ մական գործողություններից տու ժած շրջանների բնակչության հումանիտար հարցերի լուծման գործում եվրոպացի գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի մոտ ներգրավման անհրաժեշտության վրա:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ԱՀ-ի հարցի կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ համակարգման հարցում, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով», ասված է Կրեմլի հայտարարությունում: Արագացնելով «խաղաղության պայմանագրի ստորագրումը» առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական կարգավորման, Մոսկվան ու Բաքուն հայտնվել են ծու ղակի մեջ:

Եթե «խաղաղության պայմանագիր», ուրեմն ԵԱՀԿ Մինսկի խմբում կամ ՄԱԿ-ի Անվտա նգության խորհրդում բանակցություններից հետո, եթե բանակցություններ՝ ուրեմն Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Ուրիշ տարբերակ չկա

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: