Համեղ և նրբահամ տորթ, որի պատրաստման համար կծախսեք ընդհամենը 10 րոպե

Համեղ և նրբահամ տորթ, որի պատրաստման համար կծախսեք ընդհամենը 10 րոպե

Ոչ բոլոր տնային տնտեսուհիներն են սիրում տորթեր պատրաստել, քանի որ դրա համար պետք է շատ ժամանակ և ջանք ծախսել: Իսկ եթե Ձեզ ասենք, որ կարող եք պատրաստել տորթ միկրոալիքային վառարանում ընդամենը 10-15 րոպեում: Համոզվելու համար նախ պետք է փորձել:

Արագ տորթ կարելի է պատրաստել, եթե հյուրերն արդեն դռան շեմին են, իսկ Դուք մոռացել եք քաղցրավենիքի մասին: Կամ եթե ծանր օրից հետո ցանկանում եք քաղցր հյուրասիրությամբ բավականություն պատճառել ինքներդ Ձեզ և մտերիմներին: Եվ ինչպես կզարմանան Ձեր ընտանիքի անդամները, երբ Դուք 10 րոպեում պատրաստեք տորթ հանգստյան շաբաթ օրն առավոտյան թեյի համար: Գրե՛ք բաղադրատոմսը.

Բաղադրությունը

Ձու՝ 2 հատ,
Ցորենի ալյուր՝ 5 ճ. գ,
Կակաոյի փոշի՝ 1 ճ. գ,

Աղ՝ 1 պտղունց,
Կաթ՝ 6 ճ. գ,
Արևածաղկի ձեթ՝ 2 ճ. գ,
Շաքարավազ՝ 260 գ,
Սոդա՝ 0.5 թ. գ,

Քացախ՝ 1 թ. գ,
Ջուր՝ 150 մլ,
Թթվասեր՝ 350 մլ.,
Նուշ՝ ըստ ճաշակի:
Պատրաստումը

1․Հարել ձվերը, նրանց վրա ավելացնել 150 գ շաքարավազ, մեկ պտղունց աղ և կաթ, խառնել: Ձվերը հարել շաքարավազով
2.Մաղել ալյուրը և կակաոն, լավ խառնել
3.Հանգցնել սոդան քացախով, լցնել այլ բաղադրիչների հետ նաև բուսական յուղը և խառնել:

4.Լցնել ձևամանի մեջ և դնել միկրոալիքային վառարանում բարձր ջերմաստիճանում մոտ 3-5 րոպե: 10 րոպե եփելուց հետո տորթը թողնել միկրոալիքային վառարանում
5.Կրեմ պատրաստելու համար անհրաժեշտ է թթվասերը հարել 60 գ շաքարավազի հետ

Միկրոալիքային վառարանում պատրաստվող տորթի կրեմի համար կարող եք օգտագործել կաթնաշոռ, մասկարպոնե (պանիր), մածուն կամ ինչ-որ բան Ձեր ճաշակով: Կրեմում շաքարավազը հեշտությամբ փոխարինվում է շաքարի փոշուն: Իսկ Դուք, իհա՛րկե, կարող եք զարդարել տորթը շատ հետաքրքիր: Փորձեք օգտագործել տարբեր ընկույզներ, հատապտուղներ, մրգերի կտորներ, շոկոլադ և այլն:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: