Մեր երեխեքը պետք է մի տարի ծա ռայեն, ու գնան իրենց տուն․ «ուչեբկա», ոչ թե՝ առաջին գիծ: Զուգահեռ լուծելու ենք 2 խնդիր․ Ահա՝ ինչպես… Սամվել Բաբայանի ԿԱՐԵՒՈՐ առաջարկը
Սամվել Բաբայանն ասել է. Պրոֆեսիոնալ բանակի ենք անցնում շուտափույթ, կարողանում ենք մեր բոլոր հարցերը լուծենք, ու զին վենք արդիական զե նքերով։ Վստահե՛ք հինգ տարի, տեսեք, որ հնարավոր է: Մեր երեխաները պետք է մի տարի ծա ռայեն, և գնան իրենց տուն․ «ուչեբկա», ոչ թե՝ առա ջին գիծ: Տասնութ տարեկան երեխայի
ծա ռայությունը մի տարի է լինելու, պարզ բացատրել եմ ոնց: Զուգահեռ լուծելու ենք երկու խնդիր․ քսանից երեսուն տարեկաններից (մոբ, որ ասում են), ընտրելու ենք կամավորներ, ովքեր ուզում են պրոֆեսիոնալ բանակում ծա ռայել: Ու կարողանալու ենք էդ հինգ տարվա մեջ կատարել էնխնդիրները, որ կունենանք՝
ստեղծելու արդիական զեն քով զին ված պրոֆեսիոնալ բանակ, որն էլ կատարելու է ցանկացած առաջադրանք: Եթե ցանկանում են, խնդրեմ: Եթե ցանկանում են հայ լինեն, հպարտանան, որ իրենք հայ են, ես առաջարկել եմ ոչ թե՝ ձևական, այլ դրա ողջ հաստի՛քն էլ եմ գրել-ներկայացրել, ֆինանսակա՛նն էլ՝
ոնց կարող ենք էդ խնդիրը կատարել: Այժմ քաղաքական ղեկավարությունը դեռ մտածմունքի մեջ է․ մեկն ասում է ավելի խորը ինտեգրվենք՝ ՌԴ-ն մեզ կպաշտպանի, մյուս թիմը ասում է՝ դեպի Ֆրանսիա կգնանք, Ֆրանսիան կբերի զորքը, կպաշտպանի:
Ես բազմիցս ասել եմ, էսօր դարձյալ կրկնում եմ,
մեզանից բացի ոչ մեկը մեզ չի պաշտ պանելու: Մենք լինելու ենք խաղադրամ՝ էս 1-ից — էն մյուսը:
Մենք պետք է ինքներս մեզ կարողանանք պաշտ պանենք, հնարավո՞ր է արդյոք դա անել: Ասում եմ՝ այո, ժողովուրդ, անկեղծ, ոչ թե՝ մեծամտություն, հստակ ասում եմ՝ ինչպես ենք դա անում: Բանակը
փոքր երեխա է, ամեն օր պետք է զբաղվես, ամեն րոպե, ամեն վարկյան: Եթե չես զբաղվում էդ երեխով, կարող է երեխեն մի բան կոտրի, ընկնի մի տեղից, հասկանու՞մ եք։ Մեր բանակով չեն զբաղվել, մեր բանակը էսօր պարզապես թվեր են, որոնց մասին չես կարող հրապարակային խոսել։
Էն, ինչ թվաքանակ ունենք, ու էն, ինչքան սպա է էդ թվաքանակը ղեկավարում, ում ասես, վրադ կխնդա: Այսինքն, եթե երկու անգամ ավելի սպա է ղեկավարում էդ բանակը, կա գլուխ, չկան ոտքեր, մարմին: Հասկանու՞մ եք: Այսինքն գումարները լվանալու տարածք է էնտեղ՝ աշխատանքի ընդունելու, սպայական կոչում տալու, գեներալի կոչումներ ստանալու: