Գյումրիի փողոցներից մեկում բարուրով փաթաթված նորածին երեխա է գտնվել. Մանրամասներ

Գյումրիի փողոցներից մեկում բարուրով փաթաթված նորածին երեխա է գտնվել. Մանրամասներ

Երեկ հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 10:00-10:30-ի սահմաններում Գյումրու Ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ, բարուրով փաթաթված նորածին երեխա է գտնվել: Նրան պատահաբար տեսել է այդ թաղամասում ապրող գյումրեցի հոգեբույժը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Գյումրու Շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:

«Քայլելիս է եղել, պատահաբար է նկատել: Ձայն է լսել, հետո նաև տեսել է շարժվում է, մոտեցել է: Ու տեսել է, որ նորածին է, անմիջապես ահազանգել է և մեզ, և ոստիկանություն: Մեր բրիգադը գնացել, տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը դեռ փաթաթված է վրան, կտրված էլ չէ: Տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց»,-ասաց Մանուկյանը:

Գտնված երեխան տղա է, 3կգ 100 գրամ քաշ ունի, 51 սմ հասակ: Առաջնակի զննումով մասնագետները փաստել են, որ երեխան եղել է սառած: Բնածին արատ չի հայտնաբերվել: «Ունեցել է սրտի տոների

հազվականություն, ցածր ճնշում: Կապտակարմրավուն երանգ է առկա եղել: Հասուն նորածին է, ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել, պորտալարը դեռ թաց էր»,-նշեց Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը:

Նորածինն արատ չունի, սակայն ունի բուժման կարիք: Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով, անխնամ, տակաշորը հողոտ է եղել, խոտի մնացորդներ են եղել վրան: Նորածին տղան կմնա հիվանդանոցի վերակենդանացման բաժնմունքում՝ տաքացնող սեղանիկի վրա այնքան մինչև վիճակը կարգավորվի:

Ոստիկանությունից ՀԺ-ին տեղեկացրեցին, որ այս պահին դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբ է աշխատում:

(Visited 34 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: