Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում քո առաջ.․․

Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում քո առաջ.․․

«Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում Սիրուշոյի առաջ». Սյուզան Մարգարյան. Ո՞վ կարող է մեզ ճանաչել ավելի լավ, քան մեր մայրը: Նա անհավանական մի ուժով զգում է ցանկացած բան, որ կապված է մեզ հետ: Մեր մայրերը ոչ միայն անսահման նվիրված են մեզ, այլև մեզ բոլորից լավ են ճանաչում:

Հայտնի մարդկանց իրենց ծնողների աչքերով ներկայացնելու առիթներ ESem.am-ը բազմիցս ունեցել է:Իհարկե, մայրիկների կարծիքը խիստ սուբյեկտիվ է, սակայն հետաքրքիր: Նրանք հիշում են զավակների մանկության բոլոր դրվագները ու միշտ ոգևորությամբ պատմում մեր մանկական քաջագործությունների մասին:Սյուզան Մարգարյանը խոսելով Սիրուշոյի մասին` նա նշեց, որ դուստրը մանկուց շատ հետաքրքիր էր ու աշխույժ.

Նրա մանկական չարաճճիությունները պայմանավորված էին անսահման հետաքրքրասիրությամբ: «Որքան էլ Սիրուշոն շատ հետաքրքրասեր էր, նրան չէին հետաքրքրում նյութական բաները, միշտ շատ խորն է եղել,- ասաց տկն Սյուզանն ու հավելեց, որ երգչուհին վաղ հասակում էլ շատ է հետաքրքրվել տեխնիկայով:

-Սիրուշոյին շատ հետաքրքիր էր, թե ինչպես է, օրինակ, տեսաերիզն աշխատում վիդեոսարքավորման մեջ:Տանը մի ֆիլմի տեսաերիզ ունեինք, որից մեկ օրինակ կար ու երկրորդը գտնելը գրեթե անհնար էր: Սիրուշոն չորս, թե հինգ տարեկան էր, մի օր որոշել էր ինքը միացնել վիդեոսարքավորումն ու հենց այդ տեսաերիզն էր վերցրել:

Միացրեց և սարքավորումը ծամեց ժապավենը, ես հիշում եմ իր դեմքի արտահայտությունը. այդ պահին աչքերում և՛ վախ կար, և՛ մեղավորության զգացում, ամեն ինչ կար: Ես բարկացա, սակայն ամեն ջղայնությունից հետո հասկանում ես, որ պետք էր այլ կերպ մոտենալ, ես պետք է ավելի նրբազգաց լինեի»:

(Visited 17 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: