Աշոտյանը Փաշինյանին տեսեք ո՞ւմ հետ է համեմատել։Փաշինյանի նյարդերը երևի ստուգում են․․

Աշոտյանը Փաշինյանին տեսեք ո՞ւմ հետ է համեմատել։Փաշինյանի նյարդերը երևի ստուգում են․․

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ինքը և իր տասնյակ ընկերներ, որոնք խորհրդարան չեն մտնելու, «արտախորհրդարանական մանր-մունր բազառները» կվերցնեն իրենց վրա։

Աշոտյանը բացառեց համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

«Ի՞նչ ՔՊ։ Ի՞նչ ՔՊ։ Հասկանում եմ՝ Ձեր հարցը պրովոկացիոն է։ Ես շատ անկեղծ պատասխանում եմ։ Ինչի՞ մասին է… մենք ՔՊ-ի հետ որևէ… ես ձեռք չեմ սեղմում, որ ՔՊ-ական եմ տեսնում։ Ինձ համար լավագույն դեպքում իրենք գոյություն չունեն», — Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական

գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՔՊԿ-ի հետ համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցին։

ՀՀԿ փոխնախագահը պարզաբանեց, թե ինչու է շարունակում Նիկոլ Փաշինյանին կոչել «կապիտուլյանտ վիժվածք» ու նրան համեմատեց իտալացի պոռնոաստղ Չիչոլինայի հետ։

«Մի հայտնի պոռնոաստղ կար, Չիչոլինա, էն ժամանակ հայտնի շատ։ Էս կինը որոշեց զբաղվել քաղաքականությամբ։ Գնաց իտալական պառլամենտական ընտրություններին, ընտրվեց։ Նա դարձավ դեպուտատ, բայց դա չի նշանակում, որ նա դադարեց պոռնոաստղ լինելուց։ Հիմա ձեր ասած օրինակն ա, 679

հազար ձեն հավաքել ա, քերել ա, ինչ ա արել, բայց նա չի դադարել կապիտուլյանտ վիժվածք լինելուց, դա չի մաքրում իրան ոչ մի բանից։ Իսկ համագործակցության դաշտ մենք տեսնում ենք բացառապես առողջ քաղաքական ուժերի հետ, հա՞», — նշեց քաղաքական գործիչը։

«Որոշ ուժերի հետ մենք բնական դաշնակիցներ ենք։ Էդ դաշնակցային պոտենցիալը ո՞նց կարտահայտվի, կարտահայտվի՞, թե՞ չէ, կոնկրետ իրավիճակի խնդիր է։ Եվ, կներեք, երկու կողմերի փոխադարձ ցանկության խնդիր է։ Եթե լինի այդպիսի փոխադարձ ցանկություն, կարող է համագործակցային լավ պոտենցիալ արտահայտվել», — հավելեց Արմեն Աշոտյանը։

Նա նաև անդրադարձավ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ձևաչափ ստեղծելու մտադրությանը։

«Տեսնում ենք, որ այս կապիտուլյանտ վիժվածքը փորձում է արտախորհրդարանական ինչ-որ ձևաչափ ստեղծել։ Շեֆս կասեր՝ «Իյա, իրո՞ք»։ Այսինքն՝ երեք տարի արտախորհրդարանական ընդդիմությունն ամենաուժեղն էր երկրում, ոչ մեկը սրանցից բանի տեղ չէր դնում, համգործակցում, գոնե խորհուրդ լսեինք, բան, հիմա, ինչ ա, իրենց կլիենտների մի մասը դուրս է մնացել խորհրդարանից, արտախորհրդարանական

պլատֆո՞րմ եք ստեղծում։ Օքեյ, ստեղծեք, դա արտախորհրդարանական պլատֆորմ չէ։ Մի քանի բացառություն հանեմ արանքից, մարդիկ չնեղանան, անտեղի չկպնեմ, այնտեղ մեծ մասը Նիկոլ Փաշինյանի սպիսատ արած հարեմի հարճերն են, որոնց պետք է գործի տեղավորել։ Չեմ զարմանա դրանից մի քանիսին գործադիրում

պաշտոն տա։ Բայց ուզում եմ մի բան ասել։ Եթե իրան թվում է խորհրդարանական ընդդիմությանը հակակշռել այս բրոկերային հավերի նման հորմոն սրսկած արտախորհրդարանական ընդդիմության բդիկներով, այսպես ասած, չարաչար սխալվում է», — ասաց ՀՀԿ գործիչը։

Աշոտյանն ընդգծեց, որ ինքը և իր տասնյակ ընկերներ «արտախորհրդարանական մանր-մունր բազառները» կվերցնեն իրենց վրա։ «Մենակ Հանրապետականի ռեսուրսը, այդ թվում նաև խորհրդարանից դուրս գոյություն ունեցող ռեսուրսը, հերիք է, որ մենք այդ արտախորհրդարանականից թոզուդուման չթողնենք։ Մեր տղերքը,

աղջիկները, ով որ խորհրդարան է անցնելու կամ կանցնի, կմնան խորհրդարանական պայքարի մեջ, իսկ ես ու իմ տասնյակ ընկերներ, որոնք խորհրդարան չենք մտնելու, այդ արտախորհրդարանական մանր-մունր բազառները, կվերցնենք մեզ վրա, վստա՛հ եղեք», — եզրափակեց քաղաքական գործիչը։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: