ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ․ ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑԻ ԴԵՊՔԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ․ ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑԻ ԴԵՊՔԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում Սիբիրյան խոցի դեպքեր են գրանցվել։Հիվանդությունը տարածվում է խոշոր եղջերավորներից։ Սիբիրյան խոցի վարակի  հաստատված դեպքերը հիվանդության մաշկային ձևն են։ Երեկ  կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում սիբիրյան խոցի կասկածանքով 7 անձ է հոսպիտալացվել: Նրանք այս պահին բուժում են ստանում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում:  Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանի խոսքով սիբիրյան խոցի առաջին ախտանշաններն ի հայտ

են եկել հունիսի 30-ին:Դեպքից մեկ օր անց՝ հուլիսի 1-ին, գյուղի անասնաբույժի անշնչացած  մարմինն է հայտնաբերվել, նախնական վարկածներով նա ինքնասպան է եղել։Գյուղացիներից մեզ հետ զրույցում ասացին, որ տարեց տղամարդը երկար տարիներ է՝ գյուղի անասնաբույժն էր, եւ երբևէ նման խուճապային տրամադրություն չէր եղել։

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունը ևս հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝
առավոտյան ժամը 10-ի սահմաններում Իսահակյան գյուղում, անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել տարեց տղամարդ։

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: