ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ

Իբրեւ թե «սիրո եւ համերաշխության» հեղափոխության սկզբում Փաշինյան Նիկոլը բացառում էր վենդետան, ատելությունը, կադրային ջարդը եւ այլն, եւ այլն: Սակայն Երեւանի ավագանու ընտրության շեմին, այսպես կոչված, «հրաշալի քաղաքական գործիչ» Հայկ Մարությանի մատուցմամբ՝ Նիկոլը հայաստանյան

հասարակությունն առաջին անգամ բաժանեց սեւերի ու սպիտակների: Իսկ հետո, քանի գնաց, այնքան բաժանումների չափանիշներն ավելացան՝ ըստ 2018-ի ապրիլյան իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքի (հեղափոխական-հակահեղափոխական), ըստ  «մերոնքականության» սկզբունքի (վնգստացող եւ ոչ այդպիսի դատավորներ), ըստ ժամանակային չափման (նախկիններ եւ ներկաներ), նույնիսկ ըստ հագուկապի (սեւազգեստներ եւ մնացածներ) եւ այլն, եւ այլն:

Ի դեպ, այդ ամենը կատարվեց «բարձր» մակարդակով, եւ հայաստանյան հասարակությունն անդառնալիորեն պառակտվեց՝ նախօրոք հայտարարված սիրո եւ համերաշխության փոխարեն տրվելով ատելության զգացումին: Իսկ «շշկռված գերագույն գլխավորի» ապաշնորհության կամ դավաճանության պատճառով խայտառակ

պարտությունից հետո առաջնային պլան մղվեց վենդետան՝ վեթինգի եւ այլ տեսքով, հունիսի 20-ի ընտրությունից հետո էլ՝ հեղափոխության պողպատյա մանդատի ու կադրային ջարդի տեսքով: Ահա, այսպիսի փոխակերպումների ենթարկվեց հեղափոխական իշխանությունն ընդամենը երեք տարում: Եվ այսպիսի ավերածություններ գործեց սեփական հայրենիքում, իսկ ժամանակին այն ընկալվում էր որպես մեր երազանքների իրականացման մարմնավորում:

Նշված գործընթացն այսօր եւս շարունակվում է՝ ընդունելով, ինչպես ասվեց, խոստացված կադրային ջարդի տեսք: Հայաստանում «ժողովրդի իշխանության» պայմաններում մարդիկ աշխատանքից ազատվելու պահանջներ են ստանում վերադասից զուտ այն հիմքով, որ, որպես քաղաքացի, համարձակություն են ունեցել

որդեգրել եւ ի ցույց դնել իշխանության վերարտադրությանը հակադիր դիրքորոշում: Չնայած, որքան տեղյակ եմ, քաղաքացիական ծառայողները պաշտպանված են օրենսդրությամբ՝ հատկապես քաղաքական հետապնդումների առումով: Եվ բացարձակ հաշվի չի առնվում, որ մարդիկ տարիների ընթացքում դարձել են

արհեստավարժ իրենց գործում: Եվ մեկ-երկու ամսում չեն կարող վերապրոֆիլավորվել այլ աշխատանքի համար, որն այնքան էլ բազմաթիվ ու բազմազան չէ: Եվ ոչ էլ հաշվի է առնվում, որ Հայաստանն այն երկիրը չէ եւ չի գտնվում այն վիճակում, որ նրանց փոխարինեն նույնքան արհեստավարժ այլ կադրեր: Ինչի պատճառով տուժելու է պետական կառավարման գործը:

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե բավարարվեր նշանակովի պաշտոնյաների նկատմամբ հալածանքներով եւ չանդրադառնար ընտրովի համայնքապետերին: «Ժողովրդավարության բաստիոնի» կառուցման վերաբերյալ մի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարող անձի իշխանությունը բնակիչների կողմից առաջնային մանդատ ստացած համայնքապետերին փորձում է պարտադրել, որպեսզի նրանք համատարած հրաժարականի

դիմումներ ներկայացնեն: Եվ, բնականաբար, ոմանք չեն դիմանում ճնշումներին ու հրաժարական են ներկայացնում: Ոմանք էլ փորձում են դիմադրել մինչեւ վերջ, որոնց դեպքում գործի են դրվում քրեական հետապնդումները, քանի որ աշխատանքի ընթացքում չէին կարող չառաջանալ մանր կամ ոչ այնքան մանր

խնդիրներ օրենսդրական բազմաթիվ կարգավորումների առումով: Իշխանությունը՝ մարզպետի մակարդակով, չի խորշում նաեւ խուլիգանական դրսեւորումներից. Լոռու մարզի Օձունի համայնքապետի ծեծը, օրինակ: Եթե նման բան կատարվեր նախկինների օրոք՝ պատկերացնում եմ, թե ինչպիսի վայնասուն կբարձրանար իրենց

իրավապաշտպան համարող բազմաթիվ խմբավորումների կողմից: Ահա այսպիսի հայրենիք եւ ժողովրդավարական կառավարում ստացանք մենք՝ 2018-ի ապրիլին ակտիվ կամ թեկուզ պասիվ մասնակցություն ցուցաբերելով՝ հանուն ավելի լավ կյանքի «Սերժին մերժելու» համաժողովրդական շարժմանը:

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: