Ամենահամեղ և ամենահեշտ մրջնաբույնի բաղադրատոմսը որը չքանդվում
Ահա, թե ինչպես է պետք պատրաստել մրջնաբույնը, որ չքանդվեն. ամենահամեղ և ամենահեշտ մրջնաբույնի բաղադրատոմսը
մրջնաբույնի բաղադրատոմսը․ Բաղադրիչներ՝
Խմորի համար
2 ձու (կարելի է փոխարինել100 գ թթվասերով)
200 գր բարձրորակ կարագ
2 ճ գդ շաքարի փոշի (կամ ըստ ցանկության)
1 թ գդ փխրեցուցիչ
400 գր ալյուր
Կրեմի համար
1 բանկա խտացրած կաթ (380 գր)
50 գր հալած կարագ
Մրջնաբույնի Պատրաստման եղանակը
Հալած կարագը հարել շաքարի փոշու հետ, ավելացնել ձվերը և հարել :
Ալյուրին խառնել փխրեցուցիչը և ավելացնել կարգով ձվի խառնուրդին և լավ տրորել խմորը, որից ստացվում է խիտ խմոր:
Այն փաթաթում ենք տոպրակով և դնում սառցախցիկում մեկ ժամ:Սառած խմորն անցկացնել մսաղացի միջով, եթե դրա հանրավորությունը չկա , ապա կարող եք քերիչով անցկացնել և դնել 200 աստիճան ջերոց թել 20-25 րոպե:
Երբ վարդագույն տեսք ստանա ուրեմն այն պատրաստ է:
Եփած խտացրած կաթը դնում ենք ջեռոց մի փոքր հալվելուց հետո վրան ավելացնում ենք հալած կարագը և լավ խառնումմինչև բաղադրիչները լուծվեն:Վերցնում ենք մեծ տարա և եփած խմորների կտորներին ավելացնում ենք խտացրած կաթով պատրաստած կրեմը և լավ խառնում:
Ստացված մասը լցնում ենք պոլիէթիլենային տոպրակների մեջ, որևէ ձև տալով թողնում ենք սառցարանում: Եվ ահա պատրաստ է մեր ամենահամեղ մրջնաբույնը: մրջնաբույնի բաղադրատոմսը։ Տեսանյութ