ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՀԵՏԱՄՆԱՑ ԵՐԿԻՐԸ. ԱՐՄԵՆ ԳԵՒՈՐԳՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՀԵՏԱՄՆԱՑ ԵՐԿԻՐԸ. ԱՐՄԵՆ ԳԵՒՈՐԳՅԱՆ

Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը.  Ցավոք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնույթ ստանալ:  Այս մասին իր Telegram ալիքում գրել է նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թե քվեարկության արդյունքների, այլ քվեարկության նման արդյունքների հիմնական պատճառից անհագստացած:

Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն, Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է:  Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Վրաստանում  այդ ցուցանիշը 13.8 % է, իսկ Ադրբեջանում 23.3%:

Բացի այդ, Հայաստանում երեխաների մոտ 7 տոկոսը չի հաճախում դպրոց:

Հենց սա է մեր խորքային խնդիրներից մեկը:  Ներկայիս իշխանությունները կրթված մարդկանց կարիք չունեն, բարձորակ մարդկային ռեսուրսների անհրաժեշտություն չկա:  Անկիրթ մարդկանց ավելի հեշտ է մոլորեցնել և մանիպուլացնել:

Սա նաև երկարատև պարտությունների հիմքն է դնում։ Միշտ բարձր կրթական ցենզով ու մարդկային ներուժով Հայաստանը այսօր կորցնում է այդ կապիտալը։ Այս ցուցանիշներով կերտվում է վաղվա Հայաստանի նկարագիրը. և այն խորապես մտահոգիչ է։

Կրթության համակարգի վիճակն այսօր դառնում է զանգվածային միգրացիայի հիմնական պատճառներից մեկը:  Շատ հայեր դեռ կարևորում են իրենց երեխաների համար որակյալ կրթությունը և ուստի այն փնտրում են Հայաստանից դուրս:

Միշտ ավելի հեշտ է ապահովել պոպուլիստական տեսարաններ , քան իրականացնել խորքային բարեփոխումներ և ճշգրիտ ամենօրյա կառավարում:  Վերջինիս բացակայության պատճառով կարող է ոռոգման ջուր չլինել, և բերքը կարող է չորանալ:  Եվ կրկին մեղավորը կլինեն նախկինները:

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: