Կտավատի սերմերի օգտակար հատկությունները

Կտավատի սերմերի օգտակար հատկությունները

Դեռևս հնագույն ժամանակներից կտավատի սերմերը հայտնի են եղել իրենց օգտակար հատկություններով։ Կտավատի սերմերը պարունակում են հակաօքսիդանտներ, վիտամիններ, հանքային նյութեր։ Այն հարուստ է կալիումով, վիտամին E-ով, անփոխարինելի ամինաթթուներով:

Սերմերում պարունակվող բջջանյութերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, պաշտպանում է աթերոսկլերոզից և նպաստում քաշի նվազեցմանը:

Սննդի մեջ պարբերաբար օգտագործելով, կտավատի սերմերը լավացնում են երիկամների, լյարդի, վահանագեղձի և ստամոքս-աղիքային ուղու աշխատանքը, պաշտպանում տրոմբոզից, նվազեցնում սիրտ-անոթային և քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի վերը թվարկվածից, սերմերն

օժտված են նաև երիտասարդացնող և հակամանրէային հատկությամբ, այն թուրմի ձևով օգտագործվում է որպես խորխաբեր, լուծողական և հակաբորբոքային միջոց:

Կատատի սերմերն սննդի մեջ որպես հավելում է օգտագործվում, այն շատ է օգնում նիհարել ցանկացողներին: Մանրացրած սերմերը հարկ է օգտագործել օրական 1 ճաշի գդալ, ավելացնելով սննդին, օրինակ` շիլաներին, աղցաններին և շոգեխաշած բանջարեղենին:

(Visited 134 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: