Ուշադրություն. Հոլիսի 1-ից 5-ը. Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ուշադրություն. Հոլիսի 1-ից 5-ը. Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ուշադրություն

Հունիսի 30-ից հուլիսի 5-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 30-ին, հուլիսի 1-5-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, հուլիսի 1-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ը` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 37,50C (2000 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 11,90C (1994 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 23,00C

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: