Փաշինյանը կայացրեց որոշումը․ Սուպեր մամային ֆուկ է անում քաղաքապետի պաշտոնից ո՞վ է լինելու քաղաքապետ

Փաշինյանը կայացրեց որոշումը․ Սուպեր մամային ֆուկ է անում քաղաքապետի պաշտոնից ո՞վ է լինելու քաղաքապետ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանությունները ամեն գնով պատրաստվում են «ազատվել» Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից: Ըստ մեր տեղեկությունների` ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ

Փաշինյանը թիմակիցների մոտ հայտարարել է, որ այն անձինք, ովքեր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում իրենց չեն աջակցել կամ առհասարակ իրենց հակադարձել են, իրենք պետք է սկսեն նրանց նկատմամբ կիրառել «պողպատե» մանդատը:

Փաշինյանի թիմը այդ մանդատն 1-ինը օգտագործելու է Հայկ Մարությանի դեմ եւ ամեն ինչ անում է, որ վերջինս հրաժարական ներկայացնի ու հեռանա: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը հանձնարարել է մեխանիզմներ գտնել, մինչեւ անգամ Երեւանի ավագանու միջոցով Մարությանին անվստահություն հայտնել, եթե այն չստացվի, ապա անցնեն իրավական պրոցեսների:

Մեր տեղեկություններով հիմա աշխատում են այդ պրոցեսին հասնել Երեւանի ավագանու անվստահություն հայտնլու միջոցով: Այս պահին էլ խմորումներ են ընթանում, իսկ Մարությանն էլ անդրդվելի է, վերջինս էլ որոշել է «ատամներով» պահել իր աթոռը: Երեւանի քաղաքապետը իր շրջապատում հայտարարել

է, որ ինքը չի զիջելու, քանի որ երեւանցիներն են իրեն ընտրել, ու Փաշինյանը չպետք է որոշի, թե երբ ինքը պետք է հեռանա: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին քաղաքապետի երկու թեկնածու ունի իր թիմում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով պատրաստվում է ամեն գնով հասնել քաղաքապետի պաշտոնին: Սոնա Գրիգորյան

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: