Սյունիքի սահմանում կատարվածը ու՞մ խաղերն են. Սրանք մեզանից ի՞նչ են ուզում

Սյունիքի սահմանում կատարվածը Ռուսաստանի խաղերն են. Նրանք անպայման չեն ուզում կորցնեն Ադրբեջանը, որովհետև Ռուսաստանին պետք ա….Նիկոլայ Ծատուրյան

«Նիկոլը Ստալին պիտի դառնա, որ մի բանի հասնենք։ Պետք է պողպատե մանդատը գործի, և էդ թա լանած դղյակները և միլիարդները հետ բերի, թե չէ սենց, էլի նորից կռ իվ-ղալմաղալ։ Մի բան է լավ, որ քաղաքացիական կռ իվներ չեղան,

մեզ միայն դա էր պակաս»,- այս մասին 24TV-ի եթերի ընթացքում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ և պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: «Ա՛յ մարդ, թող հայերը ինձնից նե ղանան, ես էլ եմ հայ, սակայն մենք՝ որպես ազգ,

որդ նել-փչացել ենք, մանրացել ենք, կրթությունը դարձել է էնքան ցածր, որ մարդիկ արդեն չեն մտածում, չեն վերլուծում, չեն աշխատում հասկանալ՝ ինչ է տեղի ունենում»,- ասել է Նիկոլայ Ծատուրյանը: Նրա խոսքով՝ մենք

շարունակ թշ նամի ենք ման գալիս, սակայն հենց մենք ենք մեր թշ նամին։ Բանախոսը անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին վերաբերող այլ էական հարցերի:

«Ես գիտեի, որ Փաշինյանը կընտրվի։ Ինչու՞։ Որովհետև ժողովուրդը այնուամենայնիվ հիմնական մասսան երկրորդ անգամ նույն ջուրը չեն մտնի։ Եւ դա տենց ա, երկրորդ անգամ չէր կարելի նորից հնին վերադառնալ։ Չնայած նորն էլ մի բան չէր, տեսանք..

-Ոչ Փաշինյանն ա որոշում, ոչ Քոչարյանն ա որոշում, ոչ Վանեցյանն ա որոշում, ոչ 24 կուսակցություններն են որոշում, ոչ մեկը չի որոշում։ Մոսկվան ա, Կրեմլն ա որոշում։
-Մոսկվան ի՞նչ ա որոշում, Պարոն Ծատուրյան։ Գյուղի բնակիչների խոտ հնձելու թեման Մոսկվան ա որոշում?

—Այո, այո. Ամեն ինչն ա Մոսկվան որոշում։ Որովհետև երբ սահմանի խնդիրները դեռ չենք որոշել, անընդհատ հետաձգում են… Այ մարդ, կանչեք մի հատ միջազգային բան թող դնեն, որոշեն՝ էս մերն ա, էս իրանցը»

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: