Ուժեղ կարկտահարություն /Տեսանյութ/

Հունիսի 29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Մի շարք համայնքներում՝ Բազում, Քարաձոր և մարզկենտրոն Վանաձորին հարակից գյուղերում այն մեծ ավերածություններ է առաջացրել:

Ինչպես «Ռադիոլուր»-ին տեղեկացրել են Քարաձոր համայնքի բնակիչները, կարկուտը տևել է շուրջ 15 րոպե: Գրեթե հավկիթի չափերի հասնող կարկտահատիկները մեծապես վնասել են ցանքատարածություններ ու պտղատու ծառեր:

Բնակիչների խոսքով՝ կարկուտը կոտրել է ընկուզենու ծառերի ճյուղեր՝ գրեթե հասունացած բերքով:Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապաhանության վարչության պետ Արուս Թումանյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ վնասի չափի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Առաջիկայում գյուղերում կկազմվեն և մարզպետարան կներկայացվեն արձանագրություններ՝ վնասների մասին: Ըստ այդմ էլ՝ կգնահատվեն գյուղացիների կրած վնասի չափերը:

(Visited 18 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: