Վահե Տեր Մինասյանը կոշտ հիշեցումը նախկիններին

Վահե Տեր Մինասյանը կոշտ հիշեցումը նախկիններին

Վահե Տեր-Մինասյանը գրում է. Ես մե ղավոր չեմ, որ հիշողության կորս տով չեմ տա ռապում։ Արդյոք մե ղավոր եմ, որ հիշում եմ՝ հերթական ընտրություններից առաջ ոնց էի ֆեյսբուքյան իմ էջում կիսվել ներկայումս իր բնակարանի տարբեր հատվածներից լայվ մտնող մի «քաղաքական գործչի» մասին ծաղրանկարով, ինչից օրեր անց իմ այն ժամանակվա ղեկավարությունից պահանջել էին ինձ աշխատանքից վռնդել։

Ասեմ ավելին, այն օրերին դա կնշանակեր, որ քեզ ոչ ոք չէր համարձակվի աշխատանքի ընդունել… Այն ժամանակ Հայաստան Հանրապետությունից լքելու հեռանկարից ինձ փրկեց տնօրենս, ով ոչ միայն հիանալի բժիշկ և գիտնական է, այլև իրական տղամարդ, որին հարգում եմ ծնողիս նման։

Ցավոք, իրավունք չունեմ նաև հրապարակել մեր այն ժամանակվա խոսակցությունը, որը երբևէ չեմ մոռանա։ Մեղավոր եմ արդյոք, որ հիշում եմ՝ ինչպես էին քաղաքական մոտիվներով ինձ հեռացնում բժշկական համալսարանից ու երկոյ օր անց շնորհակալագիր տալիս (հասկացել էին որ չեն մարսի…)

Մեղավոր եմ արդյոք, որ հիշում եմ, թե ոնց էր էն ժամանակվա ռեկտորը նեղվել, որ նախագահի բարեկամ ուսանողի հետ դասվարելիս ասել էի, որ բացարձակ չեմ հրճվում գործող իշխանություններից (լավ էի արել – որովհետև դասախոսն իմ հաստատ համոզմամբ, նաև պետք է մեխանիկական գիտելիք բաժանելուց բացի նաև մտավորական կերտի)։

Մեղավոր եմ արդյոք, որ էսօր ազգային արժեքներից խոսող մեր հնագույն կուսակցություններից մեկը, ոչ մի կերպ չի ցանկանում հիշել թե ինչի էին վերածել իրենց ժամանակ առ ժամանակ վստահվող կրթության համակարգը։

Ոնց էին կաշառ ակերությունը ռելսերի վրա դնում, ինչպես էին դպրոցի տնօրեն ընտրում,ոնց էին ռեստորան ու խաղային բիզնես հիմնում ու հետո շատ անկեղծ դեմքերով զարմանում կրթական մակարդակի ան կումից կամ գրեթե զրոացումից…. Մեղավոր եմ արդյոք, որ հիշում եմ, թե ոնց էր բժիշկը հիվանդից փող պահանջում, դրա մի մասն յուրաքանչյուր ամիս փոխանցում իր բաժնի ղեկավարին, նա իր տնօրենին, վերջինն էլ բնականաբար նախարարին…

Արդյոք այսօրվա իշխանությունը կառուցե՞ց էն Հայաստանը, որի մասին երազում էի։ Միանշանակ ոչ։ Արդյոք դժ գոհությունը կարո՞ղ է ինձ ստիպել, որ երբևիցե, դժգոհելով ներկայիս իշխանությունից՝ ձայն տամ իրեն ընդդիմություն կեչող քաղաքական աղբին – ԲԱՑԱՌՎԱԾ Է։ Ախր ես հիշողության կորուստ չունեմ…

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: