Աստղագուշակ․ հունիսի 27
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ուշադիր եղեք: Այսօր ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, հաճախ անհրաժեշտ արդյունքին հասնել կստացվի միայն մի քանի անհաջող փորձից հետո: Բայց դուք համառ կլինեք ու պատրաստ կլինեք աշխատել սկսածն ավարտին հասցնելու համար: Շատ Խոյերի կօգնեն հին ընկերները: Ընդհանուր նպատակներն ու համատեղ աշխատանքը կամրապնդեն հարաբերությունները, թույլ կտան մոռանալ վեճերի ու տարաձայնությունների մասին:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կարող եք չծրագրված գնումներ անել: Բայց չարժե ծախսել ստացված ողջ գումարը, քանի որ ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես է լավ այն տնօրինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Խուսափեք գերհոգնածությունից: Եթե կարելի է նվազեցնել ծանրաբեռնվածությունը, գործերը հետաձգել, ազատ ժամանակ թողնել, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Նույնիսկ ոչ մեծ դադարը կօգնի ձեզ առույգանալ, լրացնել էներգիայի պաշարները և գործնական տրամադրվել:
Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն շատ բաների նորովի նայել: Որոշ Ցուլեր աջակցություն կստանան, որի հույսը չունեին և կկարողանան հաջողությամբ ավարտել բարդ նախագծի վրա տարվող աշխատանքը, հասնել վաղուց դրված նպատակին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Այսօր և՛ գործել, և՛ որոշումներ ընդունել պետք է ինքնուրույն: Շրջապատողների խորհուրդները կխանգարեն գլուխ հանել իրավիճակից կամ պարզապես կշեղեն ձեզ, նույնիսկ եթե ի սրտե տրվեն: Օրվա առաջին կեսին հնարավոր են ցավալի կորուստներ, փոքրիկ սխալներ: Ավելի ուշ դուք ամեն ինչ ուղղելու, բաց թողածը լրացնելու հնարավորություն կունենաք:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հրաշալի շրջան կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք թանկ են ձեզ համար: Կարևոր չէ, թե ինչպես են վերջին շրջանում դասավորվել ձեր հարաբերությունները. հիմա տարաձայնությունների ու վիրավորանքների առիթներ չեն լինի, փոխարենը դրական հույզեր շատ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբը բավական անօգուտ կանցնի: Այդ հատվածում դժվարությամբ կհավաքեք մտքերը, հաճախ ստիպված եք լինելու շեղվել իսկապես կարևոր գործերից լրիվ դատարկ բաների համար: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի պատահարներ: Բայց դրանք ձեզ երկար ժամանակով չեն հուսահատեցնի: Ձեր համառության շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներն անհաջողության են հանդիպել:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող ու հետաքրքիր կդասավորվի: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, նոր համախոհներ կկարողանաք գտնել, որոնք կկիսեն ձեր նպատակներն ու հետաքրքրությունները: Ընդհանուր գործերից կարող է և՛ ընկերական հարաբերություններ, և՛ սիրային պատմություն սկսվել:
Առօրյա գործերը ձանձրալի կթվան, դուք կուզենաք լրիվ այլ բանի անցնել: Նման հնարավորություն կընձեռվի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Շատ Առյուծներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում ու կիրառում կգտնեն դրանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Թեթև, բարենպաստ օր է: Շատ բան լավ կստացվի, դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած բոլոր գործերից: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կհասնեք վաղուց դրված նպատակներին կամ կլուծեք երկար ժամանակ ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը:
Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կույսերի նվերներ ու հաճելի անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում հանդիպումները, որոնց համար ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: Ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես է ճիշտ գործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հաջող, բարենպաստ ու հետաքրքիր օր է: Հատկապես արդյունավետ կանցնի նրա առաջին կեսը, դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները, հնարավորություն կտան մեծ հաջողության հասնել: Ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել:
Օրվա երկրորդ կեսին հազիվ թե կարողանաք խուսափել վեճերից: Բայց դուք դրանք կառուցողական կվարեք, և դրա շնորհիվ բոլորին գոհացնող որոշումներ կգտնվեն: Մարդը, որին վաղուց եք ճանաչում և որը շատ թանկ է ձեզ համար, հրաշալի խորհուրդ կտա: Լսեք նրան, քանի որ ուրիշի փորձը կարող է շատ օգտակար լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը բավական բարդ ու հոգնեցնող կլինի: Գործեր սպասվածից շատ կլինեն: Ծրագրերը հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել, ինչը երբեմն կնյարդայնացնի: Բայց հույզերը ձեզ չեն խանգարի ճիշտ որոշումներ ընդունել և նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել:
Շրջապատողների հետ դուք համբերատար ու բարեհամբույր կլինեք: Հենց դա էլ ձեզ թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից և շփման ժամանակ լարված պահերից, լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչի վրա արժե ուշադրություն դարձնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին գումարի հետ զգույշ եղեք: Դուք հակված կլինեք թեթևամտության և նշանակալի գումար կծախսեք դատարկ բաների վրա: Չարժե շտապել գնումների հարցում, հատկապես եթե խոսքն այնպիսի իրերի մասին լինի, որոնց կարիքն առանձնապես չունեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հնարավորություն կտա լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը:
Հավանական են հաջող ուղևորություններ: Երբեմն ստիպված եք լինելու շտապելով ճամփա ընկնել, բայց դա ձեզ չի ստիպի հուզվել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Նրանք ձեզ համար լավ լուրեր կունենան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել ապրումներից ու հուզումներից: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ինչպես նաև ձգձգումներ գործերում, որոնք կստիպեն կասկածել, որ ժամանակին ստանալու եք անհրաժեշտ արդյունքը: Բայց դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքը արագ դեպի լավը կփոխվի, իսկ աստղերի աջակցությունն էլ ավելի նկատելի կդառնա:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Լավ ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Նոր ծանոթներին դուր գալու համար առանձնապես ջանքեր գործադրելու կարիք չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Այն, թե ինչպես կդասավորվի օրը, շատ բանում կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու չտրվել հույզերին: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, ինչը չի կարելի ասել ոտքի վրա ընդունված որոշումներից:
Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող կլինի շփումների տեսանկյունից, հնարավորություն կտա լարված հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխել: Դուք լավ կհասկանաք ուրիշներին՝ և՛ մտերիմներին, և՛ նրանց, ում համարյա չեք ճանաչում: Շատ Ջրհոսների ինտուիցիան կօգնի կռահել ուրիշների ցանկությունների ու երազանքների մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբը շատ անհանգիստ կլինի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, և երբեմն այնքան կվախենաք սխալվելուց, որ պարզապես չեք կարողանա արդյունավետ գործել: Երբեմն օգնության կարիք կունենաք: Այդ հարցով դիմեք հին ծանոթներին, որոնք չեն մերժի ու հուսախաբ չեն անի:
Օրվա երկրորդ կեսը հաճելի, բայց ոչ այնքան արդյունավետ կլինի: Այդ հատվածն ավելի հարմար կլինի հանգստի և հաճելի շփումների, քան լուրջ գործերի համար: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. հաջող կլինեն նույնիսկ այն գնումները, որոնք նախապես չէիք ծրագրել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: