Հերթը հասավ համայնքներին․ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․․․

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միանձնյա որոշում է կայացրել իր բարեկամուհու՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում Մարալիկ քաղաքի Ձերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ՝ դրանով իսկ նախապայման ստեղծելով ավագանու անդամների կողմից՝ հետագայում հիշյալ բնակարանը նվիրատվության եղանակով վերջինիս օտարելու գործընթացում կողմ քվեարկելու համար:

Ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը՝ որոշում է կայացրել վերոհիշյալ բնակարանը նվիրաբերության եղանակով բարեկամուհուն հատկացնելու մասին, որից հետո համայնքապետարանի ներկայացուցչի և կնոջ միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր և բնակարանը անհատույց օտարվել է կնոջը՝ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: