Ի՞նչ է հրահանգվել դատական համակարգի աշխատողներին.․․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատական համակարգում ուշագրավ գործընթացները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը որոշել է վերահսկողության տակ պահել դատական համակարգի ներկայացուցիչներին:

Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին եւ զգուշացրել, որ վերջիններս սոցիալական ցանցերում պետք է ավելի կոռեկտ լինեն, չհավանեն իշխանության դեմ որեւէ գրառում, նման մեկնաբանություն չթողնեն եւ գրառում չկատարեն: Վճռաբեկ դատարանի նախագահը հակառակ դեպքում սպառնացել է, որ պատասխանատվության են ենթարկվելու եւ ընդհուպ հեռացվելու են աշխատանքից:

Խոսքը վերաբերում է ոչ միայն դատավորներին, այլև նույնիսկ գորածավարներին, քարտուղարուհիներին, որոնք եւս սոցիալական ցանցերում պետք է ակտիվ չլինեն եւ չդրսեւորեն այնպիսի պահվածք, որը կարող է ընդդեմ իշխանությունների լինել:

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: