Եթե յոթ շրջանները խաղաղ հանձնելու կողմնակից էիք, ապա ի՞նչու… Հարություն Ղուկասյանի հարցադրումները Սերժ Սարգսյանին․․․

Հարություն Ղուկասյանն իր էջում գրել է. Կարծես ավանդույթ է դարձել , որ հայ քաղաքական գործիչների մտքի փայլատակումները , անկեղծ խոստովանությունները և իմաստությունը սկսկում են ի հայտ գալ մենակ պաշտոնաթողությունից , կամ հրաժարականներից հետո։ Պարոն Սարգսյան , մտածում ե՞ք տաս տարին քիչ էր Արցախյանհ իմնախնդիրը ձեր իշխանության ժամանակ լուծելու համար ու պարտադիր պետք էր Սահմանադրություն փոխել , որ դուք շարունակեիք դեռ երկար տարիներ պաշտոնավարել խնդիրը կարգավորելու համար։ Ընդունենք որ համոզիչ փաստարկ չէ։

Եթե կամք կար լուծելու , ուրեմն լուծեյիք , առավել ևս , ինչպես դուք եք նշում այս հարցազրույցում , յոթ շրջանները հետ վերադարձի հետ արդեն համաձայնվել էիք։ Կամ էլ եղել են նոր պահանջներ , որոնց մասին ուղղակի չեք բարցաձայնում։ Իսկ , եթե յոթ շրջանները խաղաղ հանձնելու կողմնակից էիք , ուրեմն ի՞նչու հեղափոխությունից ամիջապես հետո ձեր թիմը սկսեց գրոհել նոր կառավարության վրա ու մե ղադրել նրանց ,թե եկել են հողերը հանձնելու

համար։ Այն հողերը , որ դուք համաձայն էիք հանձնել։ Չե՞ք մտածում , որ հենց այդ կա տաղի գրո հների արդյունքում դուք ներկայիս իշխանություններին անկյունը մտցրեցիք եվ պարտադրեցիք փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը, որը միգուցե և սխալ էր։

Իրապես պետականամետ , ինչպես դուքեք ձեզկոչում, առավել ևս 10 տարի իշխանության ղեկին եղած կուսակցությունը իմանալով իրարի իրական ընթացքը , հակառակը ՝ պիտի հայտարարեր , որ ամբողջովին պատրաստ է կիսելու պատաս խանատվությունը գործող իշխանությունների հետ , եթե նրանք խաղաղ ճանապարհով վերադարձնեն շրջանները , ինչ , որ երաշխիքների դիմաց։ Բայց դուք դա չարեցիք , այլ ավելի թեժացրիք մթնոլորտըեվ արդյունքում ստացանք այն , ինչ ստացանք։

Այժմ, պատ երազմից հետո հեշտ է վերլուծություններ անել ու մե ղավորներ նշանակել։ Պարտության համար բոլորս ենք մե ղավոր , բայց ընդունենք նաև դուք ձեր մեղքի հսկա չափաբաժինը։ Ժողովրդին մե ղադրելը ամենահեշտ բան է , իսկ հասկանալը կարծես ձեր ուժերից վեր։ Խնդրում եմ վի րավորական որևէ մեկնաբանություն չգրել։ Եկեք վերջապես առողջ բանավ եճ վարելու կուլտուրա սովորենք։

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: