Ասում է գյուղացին ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ թող գնա կով կթի…Մի քանի հարց ունեմ էս «քաղաքացուն» տալու…

Արթուր Միրզոյանը գրում է. Գյուղացին ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ։ Թող գնա կով կթի…
Գոհար Հարությունյան։ Մի քանի հարց ունեմ էս «քաղաքացուն» տալու: Ուսուցիչն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ: Թող գնա աշակերտ կրթի:Ինչի էին ուսուցչին ստիպում քարոզչություն տանել դպրոցներում,տնօրենները ծնողներին ստիպում էին հհկ-ին ձայն տալ, սպա ռնալով սովորականուսուցչին զր կել աշխատանքից, իսկ ծնողներին ակնարկում էին,որ այս ամենը կարող է անդրադառնալ իրենց երեխաների գնահատականների վրա:

Բժիշկն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ: Թող գնա հիվանդ բուժի: Ոչ թե հհկ-ի կողմից զբաղեցնի Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը: Փականագործ ռոռոն ի՞նչ գործ ուներ քաղաքականության հետ. թող գնար մետաղյա իրեր սարքեր ,ոչ թե մտներ Հայաստանի Հանրապետության քաղաքականության մեջ ,թալաներ,ապա թալանելու տաղանդը փոխանցեր խառատ սերժին:

Բա լավ, բոլոր մասնագետներին ուղարկեցինք իրենց մասնագիտությամբ աշխատելու, ստացվումա քաղաքականությամբ պիտի զբաղվեն միայն և միայն չկրթված, մասնագիտություն չստացած մարդիկ, թե՞ կան հատուկ նման ինստիտուտներ,որ կրթում են ապագանախարարների, նախագահների և վարչապետերի, եթե կան, ապա բարի եղեք սկսել ձեր սիրելի կուսակցությունից` ցուցակում թողեք միայն և միայն մասնագիտությամբ պատգամավորներին,իսկ մնացածդ ` ամենքդ ձեր գործին, կամ էլ գնացեք կով կթել սովորեք, կթվորից լավը չեք:

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: