Տեսչական մարմինն իրազեկում է մի գնեք․․

ՄԻ ԳՆԵՔ ՆՇՎԱԾ ԴԵՂԵՐԸ․ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ Է

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են․

Ունիֆլեքս-Դուալ» (ա) դեքսամեթազոն, ֆենիլբուտազոն՝ 3.32մգ+375մգ, 2 մլ, 3 ամպուլ (բ) ցիանկոբալամին, լիդոկային հիդրոքլորիդ՝ 2.5մգ+2մգ, 10մլ, 3 ամպուլ, լուծույթ մ/մ ներարկման, (արտադրող՝ «Բիոպոլյուս», Վրաստան «Յունիմեդ գրուպ քորփ.»-ի համար) դեղի 060720, 050520 սերիաների,

«ՈՒնիֆլեքս-Դուալ» ներարկման լուծույթ (սերիա՝ 050520, պիտանիության ժամկետ՝ 01.02.2023թ., սերիա՝ 060720, պիտանիության ժամկետ՝ 01.08.2023թ.) սերիաների հետ կանչի մասին։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել Դեղը ներմուծող «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» և «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերություններին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։

Կարգադրագիրը տրվել է հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացությունը:

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» և «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերություններին հանձնարարվել է հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով»։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: