Կարտոֆիլով և աղացած մսով շատ համեղ և հեշտ պատրաստվող ուտեստ

Կարտոֆիլով և աղացած մսով շատ համեղ և հեշտ պատրաստվող ուտեստ

Համեղ խորտիկ սարքելը, երբ սառնարանը պայթում է մթերքի առատությունից, խաղուպար է։ Բայց երբ գնումների համար ժամանակ չկա, և անհրաժեշտ է արագ կերակրել տնեցիներին ու նույնիսկ անսպասելի հյուրերին, խնդիրը բարդանում է։ Նման իրավիճակների համար վատ չի լինի սառցարանում մսի խճողակ

պահել և արագ ու համեղ ընթրիք պատրաստել բոլորի համար։
Առաջարկվող բաղադրատոմսով ճաշատեսակը շատ հեշտ ու արագ է պատրաստվում և ամենակարևորը՝ շատ համեղ է։ Խորտիկը նրբահամ է, հյութեղ և ախորժելի տեսք ունի։ Բոլոր բաղադրամասերը շատ հեշտ կգտնեք ձեր խոհանոցում։
Արագ պատրաստվող խճողակով կերակուր

Բաղադրամասերը

200 գ․ տավարի մսի խճողակ, 500 գ․կարտոֆիլ, 150 գ․բրինձ
1 գազար, Կես գլուխ սոխ, 200 մլ․ ջուր
1 ճ. գ. տոմատի մածուկ, 2 ճ. գ. բուսական յուղ
2 ճ. գ. թթվասեր, 50 գ պանիր, աղ
համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Բրինձը կիսաեփ արեք։ Գազարը քերեք, սոխը մանր կտրատեք։ Երկուսն էլ թավայում տապակեք։
Բրինձն ու տապակած բանջարեղենով խճողակը խառնեք իրար։ Ստացված զանգվածից մոտ 4 սանտիմետրանոց գնդիկներ սարքեք։Կարտոֆիլը կլոր-կլոր կտրտեք։ Ջեռոցի տապակին ձեթ քսեք։ Դրեք

կարտոֆիլը և խճողակագնդերը՝ ծաղկի տեսք տալով, կամ ինչպես ցանկանաք։ Եփեք 20 րոպե, 180 աստիճանով։
Այդ ընթացում պատրաստեք թանձրուկը։ Դրա համար պետք է խառնեք թթվասերը, ջուրը, տոմատի մածուկը, աղը, համեմունքները։

Խառնուրդը լցրեք տակակած զանգվածին և 15 րոպե թողեք ջեռոցում։
Այնուհետև թխուկի վրա լցրեք քերած պանիր և ևս 5 րոպե պահեք ջեռոցում, որպեսզի պանիրն ամբողջովին հալվի։ Մատուցելուց առաջ կարելի է ուտեստը զարդարել կանաչիով։ Բարի ախորժակ։
Թխուկը շատ համեղ է, կշտացնող և հիանալի այլընտանք է տապակած կարտոֆիլին ու կոտլետին։ Կարող եք նաև սեզոնային բանջարեղեն օգտագործել, օրինակ բուլղարական պղպեղ կամ պոմիդոր

(Visited 139 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: