Հայաստանի ժողովուրդն արեց երկրորդ, այս անգամ՝ պողպատե հեղափոխությունը. Փաշինյան

Հայաստանի ժողովուրդն արեց երկրորդ, այս անգամ՝ պողպատե հեղափոխությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում է: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարեց.

«Արձանագրենք, որ ՀՀ ժողովուրդը խոսեց, կայացրեց իր որոշումը: Տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր, իսկ կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին անխուսափելիորեն հաղթելու է: Ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության ու խոնարհումի խոսքերն ասել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով՝ մենք կրկին վերագտանք իրար որպես մի ամբողջություն»:

Ըստ Փաշինյանի՝ այժմ հանրային ու ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է: Նա ընդգծեց՝ Հայաստանի ժողովուրդը արեց երկրորդ, այս անգամ՝ պողպատե հեղափոխությունը:

Առաջիկա օրերին ՔՊ-ն քաղաքական կոնսուլտացիաներ կսկսի ընտրապայքարին մասնակից բոլոր առողջ ուժերի հետ:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: