ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԱԼՓԱԳՈՒ» ԱԹՍ-Ն ՇՈՒՏՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԱԼՓԱԳՈՒ» ԱԹՍ-Ն ՇՈՒՏՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ

«Ալփագու» (Alpagu) նոր թուրքական կամիկաձե անօդաչու սարքը, որը արկով հաջողությամբ անցել է առաջին փորձարկումները, մեծ պահանջարկ կունենա համաշխարհային շուկայում:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանն է հայտնել (20․06․2020) Անթալիայի Դիվանագիտական ​​ֆորումին մասնակցած Թուրքիայի նախագահի գրասենյակին կից պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը:

Դեմիրն ասել է, որ «Ալփագու» ԱԹՍ-ն թեթև, բայց շատ արդյունավետ սպառազինություն է:

«Alpagu-ն շուտով վաճառքի կհանվի: Դրանից հետո դրսից պահանջարկ է սպասվում: Մշակվելու են դրոնների տարբեր կազմաձևումներ: Այս համակարգը տիրապետում է լայն բնութագրեր ու հարմար է փոխադրման տեսանկյունից, ընդունակ է կրակ բացել փոխադրման ընթացքում, ու դրա վրա կարող են տեղադրվել տարբեր արկեր ու պայթուցիկ սարքեր:

Ըստ անհրաժեշտության՝ Alpagu-ի տարբեր ձևեր ու մոդելներ կստեղծվեն: Որոշակի պահեր վերջնական տեսքի են բերվել մեր հաճախորդների հետ խորհրդակցություններից հետո` նրանց պահանջներին համապատասխան: Կազմաձևումները դասակարգվելու են ըստ տեղանքի, որտեղ կօգտագործվեն ԱԹՍ-ները: Մենք աշխատում ենք նոր մոդելների վրա, որոնք կնպաստեն Թուրքիայի պաշտպանությանը», — նշել է Դեմիրը:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: