ԵՂԱՎ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԵՂԱՎ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Սիրելի  իմ հայ ժողովուրդ։

Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար և այն ինչ կանխատեսել և  ասել էի իմ ընկերներին։ Շատերը թերևա հասկացան որ կուսակցությունների նման մեծաթիվ մասնակցությունը  առավել ևս առանց գաղափարական և կազմակերպչական թիմի հաջողել չի կարող  և հենց դա էր պատճառը ,որ ընդանենը երեք քաղաքական ուժ

հաղթահարեցին խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը և ընդամենը  մի քանիսը  հավեքեցին 1% և քիչ  ավելի  ձայն, ինչը և ենթադրում է ժամանակակից աշխարհի քաղաքական մշակույթին համապատասխան ձեռնամուխ լինել կուսակցությունների խոշորացման  իրավական գործընթացին, ոչ միայն նրա համար, որ 3մլն

բնակչություն ունեցող  երկրի համար աննորմալ  երևույթ է 100ից ավելի կուսակցությունների գոյությունը, այլ նաև Հայաստանի զարգացումը պահանջում է քաղաքական դաշտի ինստիտուցիոնալիզացիա և զարգացում։ Ինչևիցե, անելիքները չափազանց շատ են, սակայն ես այս պահին, օրվա խորհրդով, անհրաժեշտ եմ համարում կատարել մի քանի եզրահանգումներ և  հղել մի քանի հորդորներ։

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

1. Ժողովուրդը Հայաստանում  մերժեց փողը և ընտրակաշառքը։

2. Ժողովուրդը Հայաստանում  մերժեց  ընտրական ճնշումներով քվեներ տալու արատավոր պրակտիկան ։

3. Հայաստանում ամրապնդվեց ազատ խոսքը, ազատ տնտեսությունը, ազատ  ապրելու , ազատ խոսելու , ազատ գործելու  և արարելու չափազանց կարևոր քաղաքական իրավունքն ու հնարավորությունը։

4.Հայաստանում այլևս  անշրջելի դարձավ ժողովրդի քվեով, առանց փողի և պարտսդրանքի իշխանություն ձևավորելու կարևորագույն քաղաքական իրավունքը։

5, Շնորհավորելով և ՔՊ ին և Հայաստան դաշինքին, պետք է արձանագրենք, որ ի  վերջո Հայաստանում հաղթեց ոչ թե տեղական բդեշխը, փողը և թաղային հեղինակությունը, այլ  քաղաքացու  քվեն և երկրի զարգացման նրա տեսլականը  և ըստ որում անկախ նրանից ինչքանով  և ինչպես է այդ քվեի տերը գիտակցում մեր երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները ։   Դա արդեն առանձին խոսակցության

նյութ է ,քանզի պետության և հասարակության խնդիրն է  շարունակական բարեփոխումներով  երաշխավորել  հասարակության իրավագիտակցության բարձրացման և ինքնակրթության անհրաժեշտ արդյունքներ ապահովելու համար։

ՀՈՐԴՈՐՆԵՐ

1. Հետևողական քայլեր ձեռնարկել համազգային համերաշխության մթնոլորտ ձևավորելու , ատելության և անհանդուրժողականության խոսքը կասեցնելու, ազգը սևի և  սպիտակի բաժանելու արատավոր պրակտիկան

2.Հայրենիքի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս պատշաճ իրազեկել  ժողովրդին ոչ թե որոշումից հետո պոստֆակտում ,այլ տվյալ որոշումը կայացնելուց առաջ , իհարկե հաշվառելով  նաև   պահանջվող խորհրդապահության սկզբունքները։

3. Անխուսափելի հանդիսացող  սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել ոչ թե հաճախ  ընդունված տղայական, սին  և մակերեսային մոտեցումներով, այլ  պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակով ,որից մեր հայրենիքը և ժողովուրդը կարող է շահել ,այլ ոչ թե շարունակաբար տուժել,պարբերաբար առաջացնելով նեգատիվ սպասումներ և շարունակական վտանգներ։

4. Բոլոր ուղղություններով իրականացնել հստակ, համալիր, արդյունքին միտված բարեփոխումների երկրի անվտանգության ապահովման, պրոֆեսիոնալ բանակի ձևավորման ,զինված ուժերի բարեփոխման, զոհված և վիրավոր մեր հայրենակիցներին օրենքի ուժով պետական աջակցության ապահովման , սահմանային

ենթակառուցվածքների համալիր արդիականացման ուղղությամբ  բարեփոխումներ ապահովելու համար անվտանգային միջավայրի կտրուկ բարելավման և  երկրի անվտանգության ապահովումը երաշխավորող համապատասխսն ենթակառուցվածքների  անխափան և արդյունավետ գործունեությունը։

5. Իրականացնել տնտեսության հետևողական ազատականացման և դիվերսիֆիկացման շարունակական ջանքեր,զուգահեռաբար երաշխավորելով պետական մարմինների  բովանդակային և հետևողական բարեփոխումները  երաշխավորելու համար դրանց կողմից պրոֆեսիոնալ և անխափան գործունեությունը։

Քանի որ անելիքները և լուծման կարոտ խնդիրները բազմաթիվ են , ես կշարունակեմ փորձագիտական մակարդակով մերթընդ մերթ տեղեկացնել իմ մոտեցումները հնարավորինս օբյեկտիվ և առանց որևէ ակնկալիքի օգնելու և օժանդակելու անկեղծ ձգտումով։Առողջ եղեք։

Արթուր Բաղդասարյան

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: