Քննչական կոմիտեն արձանագրել է ընտրական իրավունքին խոչընդոտելու հանցագործության 22 դեպք․

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում մինչև հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրն ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված 22 դեպքերից 4-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն

խոչընդոտելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրակաշառք տալուն և ստանալուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով նախատեսված՝ բարեգործության արգելքը խախտելուն, իսկ 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն:

Ըստ աղբյուրի՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու 3, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու 1, նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 1, ինչպես նաև ընտրակաշառք տալու 1 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից մեկը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ մյուս հինգով նախաքննությունը շարունակվում է:ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու դեպքերից մեկով հարուցված քրեական գործով մեկ անձ կալանավորվել է:

(Visited 11 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: